OurExchangeClub logo Vector up OurExchangeClub logo Vector Down

OurExchangeClub-ը ստեղծվել է գաղափարից, որ կրիպտոակտիվների առքուվաճառքը Հայաստանում պետք է լինի ոչ թե բարդ, անհասկանալի կամ միայն նեղ մասնագիտական շրջանակների համար հասանելի գործընթաց, այլ պարզ, վերահսկելի և վստահելի ծառայություն այն մարդկանց ու բիզնեսների համար, որոնք ցանկանում են օգտվել թվային ակտիվների ընձեռած լայն հնարավորություններից:

Բրենդը շուկայում ներկայացված է 2022 թվականից, սակայն մեր փորձառությունը այս ոլորտում սկսվել է դեռևս 2016 թվականից, և այդ տարիների ընթացքում ձևավորվել է այնպիսի մոտեցում, որտեղ արագությունը երբեք չի զեղչվում անվտանգության և թափանցիկության հաշվին։

Մեզ համար կրիպտոակտիվների առքուվաճառքը պարզապես տեխնիկական փոխանցում չէ․ դա ֆինանսական գործարք է, որի մեջ կարևոր են հաճախորդի նույնականացումը, միջոցների օրինականությունը, ճշգրիտ հաշվարկը, հստակ պայմանները և պատասխանատու սպասարկումը։

Մեր առաքելությունն է ստեղծել Հայաստանում կրիպտոակտիվների առքուվաճառքի այնպիսի միջավայր, որտեղ հաճախորդը կարող է հասկանալ՝ ի՞նչ է գնում կամ վաճառում, ի՞նչ փոխարժեքով է գործարքը կատարվում, ի՞նչ փուլերով է այն անցնում և ո՞ր պահին է համարվում ավարտված։

Միևնույն ժամանակ մենք մեր գործունեությունը դիտարկում ենք ավելի լայն՝ որպես քայլ դեպի Web3-ի ձևավորվող խելահեղ և անսահաման հետաքրքիր աշխարհ, որտեղ թվային ակտիվները, ապակենտրոն ֆինանսները և նոր տեխնոլոգիական լուծումները բացում են աննախադեպ հնարավորություններ թե՛ անհատների, թե՛ բիզնեսների համար։

Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդները ոչ միայն օգտվեն այսօրվա ծառայություններից, այլ նաև պատրաստ լինեն վաղվա հնարավորություններին՝ վստահորեն մտնելով այդ զարգացող միջավայր։

OurExchangeClub-ը ձգտում է լինել այդ անցման վստահելի ուղեկիցը՝ ամրապնդելով իր դիրքն օր օրի արագացող «գնացքի» մեջ և օգնելով հաճախորդներին հասկանալ, օգտագործել և առավելագույնս իրացնել Web3-ի ընձեռած հնարավորությունները։

Testimonial left

Մեզ համար բարձրակարգ սպասարկումը ոչ թե լրացուցիչ առավելություն է, այլ աշխատանքի հիմնական չափանիշ։ Յուրաքանչյուր հաճախորդ պետք է ստանա անհատական մոտեցում՝ անկախ գործարքից կամ փորձի մակարդակից։ Մենք կարևորում ենք արագ արձագանքը, գործարքի ընթացքում ուղեկցումը և այն զգացողությունը, որ հաճախորդը միայնակ չէ իրեն անծանոթ կամ բարդ թվացող գործընթացում։

Մեր խոստումը պարզ է․ յուրաքանչյուր գործարք պետք է լինի հնարավորինս հասկանալի, անվտանգ և թափանցիկ։ Հաճախորդը պետք է իմանա ոչ միայն ակտիվի գինը, այլ նաև գործընթացի բոլոր մանրամասները։ Ոչ միայն ստանա ծառայություն, այլ նաև զգա, որ իր հետ աշխատում է պատասխանատու թիմ, որը հասկանում է և՛ կրիպտո շուկան, և՛ Հայաստանի իրական բիզնես միջավայրը։

Testimonial right

Доступность