«Ֆինտեք Էթիկա» դասընթաց
«Ֆինտեք Էթիկա»-ն OurExchangeClub- ի կրթական ուղղությունն է, որը ստեղծվել է ֆինտեքի, կրիպտոակտիվների,
բլոկչեյն
տեխնոլոգիայի, Web3-ի և թվային ֆինանսների մասին պարզ, գործնական և կիրառելի գիտելիք փոխանցելու նպատակով։
Ինչպես ողջ աշարհում, ՀՀ-ում նույնպես կրիպտոակտիվների ոլորտը թևակոխել է կարգավորման նոր փուլ։
«Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և հարակից օրենսդրական փոփոխությունների արդյունքում
ձևավորվում է
նոր միջավայր, որտեղ կարևոր են շուկայի թափանցիկությունը, հաճախորդների շահերի պաշտպանությունը, ռիսկերի
ճիշտ
գնահատումը և ֆինանսական համակարգի հետ պատասխանատու փոխգործակցությունը։
Այս փոփոխությունների պայմաններում կրիպտոակտիվների մասին գիտելիքը անհրաժեշտ է ոչ միայն ներդրողներին կամ
ոլորտի մասնակիցներին։ Այն կարևոր է նաև բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, նոտարների,
իրավաբանների,
հաշվապահների, բիզնեսների, ուսանողների, ձեռնարկատերերի և բոլոր այն մասնագետների համար, ովքեր իրենց
աշխատանքում կարող են առնչվել թվային ակտիվների, բլոկչեյն գործարքների, միջոցների ծագման, հաճախորդների
նույնականացման, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ռիսկերի, պատժամիջոցների
ստուգման
կամ թվային ապացույցների հետ։
Դասընթացի հեղինակն է նորարարական ոլորտի գործարար, OurExchangeClub-ի համահիմնադիր, «Կրիպտոտնտեսվարողների
միություն» ՀԿ-ի համահիմնադիր և խորհրդի անդամ, բիզնես խոսնակ Ավետիս Վարոսյանը։
Ծրագիրն արդեն ունի ավելի քան 1,500 շրջանավարտ և իրականացվել է ք. Երևանում, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում,
ԵՊՀ
Իջևանի մասնաճյուղում, Գավառի պետական համալսարանում, Գորիսի պետական համալսարանում և ՀՀ ՆԳՆ
կրթահամալիրում։
«Ֆինտեք Էթիկա»-ն ձևավորվել է տարիների գործնական փորձի, կիրառելի օրինակների, ֆինանսական շուկաների փոփոխությունների և կրիպտոակտիվների ոլորտում կուտակված գիտելիքի հիման վրա»։
«Ֆինտեք Էթիկա 1-3»-ն նախատեսված է մի քանի հիմնական խմբերի համար։
Սկսնակների և հետաքրքրվողների համար Եթե ցանկանում եք հասկանալ՝ ի՞նչ է կրիպտոակտիվը, ինչպե՞ս է աշխատում բլոկչեյնը, ի՞նչ է կրիպտոպանակը, ի՞նչ են սթեյբլքոյինները, ի՞նչ ռիսկեր կան և ինչպե՞ս անվտանգ մոտենալ թվային ակտիվներին, այս դասընթացը տալիս է անհրաժեշտ հիմքը՝ առանց բարդ մասնագիտական լեզվի։
Բիզնեսի և ձեռնարկատերերի համար Դասընթացը օգտակար է այն ընկերությունների և գործարարների համար, ովքեր ցանկանում են հասկանալ թվային ակտիվների կիրառությունը, Web3-ի հնարավորությունները, վճարային նոր լուծումները, միջազգային փոխանցումների տրամաբանությունը և բիզնես գործընթացներում կրիպտոակտիվների հետ առնչվող ռիսկերը։
Նոտարների
և իրավական ոլորտի մասնագետների համար
«Ֆինտեք Էթիկա 4․ Կրիպտոակտիվները նոտարական պրակտիկայում» դասընթացը նախատեսված է նոտարների և իրավական ոլորտի
մասնագետների
համար, ովքեր իրենց աշխատանքում կարող են հանդիպել իրավիճակների, երբ գործարքի ֆինանսավորման աղբյուրը ձևավորվել է
կրիպտոակտիվների վաճառքից, կողմը ներկայացնում է բլոկչեյն գործարքի տվյալներ, ժառանգական զանգվածում առկա են
կրիպտոպանակներ
կամ թվային ակտիվներ, կամ լիազորագրի առարկան վերաբերում է կրիպտոակտիվների կառավարմանը։
Այս ծրագիրը օգնում է հասկանալ կրիպտոակտիվների իրավական, գործարքային, ապացուցողական և փողերի լվացման ռիսկերը՝
հատկապես
անշարժ գույքի գործարքների, ժառանգության, լիազորագրերի, ընկերությունների բաժնեմասերի, իրական շահառուների
բացահայտման և
միջոցների ծագման գնահատման համատեքստում։
Բանկերի
և ֆինանսական կազմակերպությունների համար
«Ֆինտեք Էթիկա 5․ Կրիպտոաշխարհից դեպի բանկային նոր իրականություն» ծրագիրը նախատեսված է հաճախորդների սպասարկման,
մասնաճյուղային ցանցի, կորպորատիվ և մանրածախ բանկինգի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի,
համապատասխանության վերահսկողության, ռիսկերի կառավարման, իրավաբանական, ներքին վերահսկողության, աուդիտի,
գործարքների մշտադիտարկման, վճարային քարտերի և թվային ծառայությունների ստորաբաժանումների համար։
Այս ծրագրի նպատակն է օգնել ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցներին տարբերակել սովորական թվային գործարքը
բարձր ռիսկային կամ կասկածելի վարքագծից, հասկանալ բլոկչեյն գործարքների տրամաբանությունը, գնահատել կրիպտոոլորտի
հետ առնչվող հաճախորդների ռիսկայնությունը և ճիշտ կողմնորոշվել հաճախորդի նույնականացման, փողերի լվացման և
ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, պատժամիջոցների ստուգման և փոխանցումների կանոնի պահանջների շրջանակում։
Դասընթացների թեմաները կարող են տարբեր լինել՝ կախված լսարանից և ձևաչափից, սակայն հիմնական ուղղությունները ներառում են՝
Ֆինտեքի, Web3-ի և թվային ֆինանսների զարգացում
Բլոկչեյն տեխնոլոգիայի հիմունքներ
Կրիպտոակտիվների տեսակներ՝ կրիպտոարժույթներ, թոքեններ, stablecoin-ներ, NFT-ներ և թվայնացված ակտիվներ
Խելացի պայմանագրեր, DeFi և ապակենտրոնացված ֆինանսներ
Կրիպտոպանակներ, գաղտնի բանալի, պահառություն և դրամապանակի սեփականության հաստատում
Վիրտուալ ակտիվներով ծառայություններ մատուցողներ (VASP / CASP) ծառայություններ մատուցողների բիզնես մոդելներ
ՀՀ նոր օրենսդրական կարգավորումներ և ԿԲ վերահսկողական պահանջներ
Հաճախորդի նույնականացում (KYC), փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT), պատժամիջոցների ստուգում և «Travel Rule» պահանջ
Կասկածելի գործարքների նախազգուշացնող նշաններ
Հաճախորդների ռիսկերի գնահատում
Սթեյբլքոյինների կիրառություն և վճարային ենթակառուցվածքներում դրանց դերը
Գործնական դեպքերի քննարկում և իրավիճակային վերլուծություն
«Финтех Этика» — ускоренный, практический и прикладной курс. Программа построена так, чтобы участники получили не только теорию, но и могли применять знания в реальных ситуациях — в работе, бизнесе или личных решениях.
Для корпоративных групп курс может быть организован в закрытом формате с учётом потребностей организации, профессиональной направленности участников и необходимой глубины. Для банков, финансовых организаций и профессиональных структур доступна тематическая программа, которая также включает практические обсуждения, разбор кейсов, итоговое задание и сертификаты участия.