OurExchangeClub-ի ճանապարհային քարտեզը ձևավորվել է տարիների ընթացքում՝ կրիպտոակտիվների շուկայի զարգացման, կարգավորումների փոփոխության, կրթական նախաձեռնությունների և գործնական ծառայությունների ընդլայնման հետ զուգահեռ։ Այն արտացոլում է ոչ միայն բրենդի անցած ճանապարհը, այլ նաև այն ուղղությունները, որոնցով ընկերությունը նախատեսում է զարգանալ առաջիկա տարիներին։

մեր թիմի համար դարձավ կրիպտոակտիվների ոլորտում գործնական գործունեության մեկնարկային փուլ։ Այդ տարիներից սկսած ձևավորվեց շուկայի նկատմամբ մեր պատկերացումը, գործարքների իրական մեխանիկան հասկանալու փորձը և այն հիմքը, որի վրա հետագայում կառուցվեց OurExchangeClub-ի հիմնական մոդելը։

հիմնադրվեց OurExchangeClub բրենդը՝ որպես Հայաստանում կրիպտոակտիվների առքուվաճառքի ծառայություն։ Բրենդի ստեղծմամբ մեր գործունեությունը ստացավ ավելի հստակ կառուցվածք, տեսանելի ներկայություն և հաճախորդների հետ աշխատանքի առանձին մշակույթ։

մեկնարկեց բրենդի կրթական ճյուղը՝ «Ֆինտեք Էթիկա» արագացված հեղինակային դասընթացը։ Այս փուլը կարևոր էր, քանի որ կրիպտո և ֆինտեք ոլորտներում միայն ծառայություն մատուցելը բավարար չէ․ անհրաժեշտ է նաև բարձրացնել շուկայի մասնագիտական, հանրային իրազեկվածությունը և ֆինանսկան գրագիտության մակարդակը:

սկսվեց ոլորտի օրենսդրական փոփոխությունների ակտիվ փուլը։ Կրիպտոակտիվների շուկան աստիճանաբար տեղափոխվեց ավելի հստակ իրավական և կարգավորող դաշտ, ինչը կարևոր նշանակություն ունեցավ ինչպես շուկայի մասնակիցների, այնպես էլ հաճախորդների համար։

օրենսդրական փոփոխությունների և կարգավորումների շուրջ գործընթացներում մեր ներգրավվածությունը դարձավ ավելի առարկայական։ Նույն թվականին կարևոր փուլ դարձավ նաև «Կրիպտոտնտեսվարողների միություն» ՀԿ-ի հիմնադրումը, որի նպատակներից է նպաստել ոլորտի մասնակիցների համախմբմանը, պետության հետ մասնագիտական երկխոսությանը և պատասխանատու շուկայի ձևավորմանը։

սկսվում է OurExchangeClub-ի զարգացման նոր փուլը։ Կրիպտոակտիվների մասին ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու, կարգավորող միջավայրի հստակեցման և շուկայի նոր պահանջների պայմաններում մենք վերագործարկում ենք բրենդը՝ նորացված կայքով, գործարքների իրականացման թվային սեփական նորարարակն համակարգով և ավելի համակարգված ենթակառուցվածքով։

Այս փուլում առանձնահատուկ նշանակություն ունի նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված Իզի Փեյ վճարահաշվարկային ընկերության հետ բացառիկ համագործակցության կնքումը, որը նոր հնարավորություններ բացեց վճարային լուծումների, գործարքների հարմարավետության և հաճախորդների սպասարկման համար։
Առաջիկա զարգացման ուղղությունների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում բլոկչեյնի ոլորտում կրթական ծրագրերի իրականացումը, բիզնես կապերի ու գործընկերությունների ընդլայնումը, քաղաքականության մշակման և ոլորտային քննարկումների աջակցությունը, ինչպես նաև հետազոտությունների ու նորարարական նախաձեռնությունների խրախուսումը։Այս ուղղությունները պետք է օգնեն OurExchangeClub-ին զարգանալ ոչ միայն որպես կրիպտոակտիվների առքուվաճառքի ընկերություն, այլ նաև որպես Հայաստանի ձևավորվող կրիպտո և Web3 միջավայրի առաջատար մասնակից։

Доступность