«Ֆինտեք Էթիկա» դասընթաց

«Ֆինտեք Էթիկա»-ն OurExchangeClub- ի կրթական ուղղությունն է, որը ստեղծվել է ֆինտեքի, կրիպտոակտիվների, բլոկչեյն տեխնոլոգիայի, Web3-ի և թվային ֆինանսների մասին պարզ, գործնական և կիրառելի գիտելիք փոխանցելու նպատակով։
Ինչպես ողջ աշարհում, ՀՀ-ում նույնպես կրիպտոակտիվների ոլորտը թևակոխել է կարգավորման նոր փուլ։ «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և հարակից օրենսդրական փոփոխությունների արդյունքում ձևավորվում է նոր միջավայր, որտեղ կարևոր են շուկայի թափանցիկությունը, հաճախորդների շահերի պաշտպանությունը, ռիսկերի ճիշտ գնահատումը և ֆինանսական համակարգի հետ պատասխանատու փոխգործակցությունը։

Avetis Varosyan

Այս փոփոխությունների պայմաններում կրիպտոակտիվների մասին գիտելիքը անհրաժեշտ է ոչ միայն ներդրողներին կամ ոլորտի մասնակիցներին։ Այն կարևոր է նաև բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, նոտարների, իրավաբանների, հաշվապահների, բիզնեսների, ուսանողների, ձեռնարկատերերի և բոլոր այն մասնագետների համար, ովքեր իրենց աշխատանքում կարող են առնչվել թվային ակտիվների, բլոկչեյն գործարքների, միջոցների ծագման, հաճախորդների նույնականացման, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ռիսկերի, պատժամիջոցների ստուգման կամ թվային ապացույցների հետ։

Դասընթացի հեղինակն է նորարարական ոլորտի գործարար, OurExchangeClub-ի համահիմնադիր, «Կրիպտոտնտեսվարողների միություն» ՀԿ-ի համահիմնադիր և խորհրդի անդամ, բիզնես խոսնակ Ավետիս Վարոսյանը։

Ծրագիրն արդեն ունի ավելի քան 1,500 շրջանավարտ և իրականացվել է ք. Երևանում, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, Գավառի պետական համալսարանում, Գորիսի պետական համալսարանում և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում։

Testimonial Left

«Ֆինտեք Էթիկա»-ն ձևավորվել է տարիների գործնական փորձի, կիրառելի օրինակների, ֆինանսական շուկաների փոփոխությունների և կրիպտոակտիվների ոլորտում կուտակված գիտելիքի հիման վրա»։

Testimonial Right

«Ֆինտեք Էթիկա 1-3»-ն նախատեսված է մի քանի հիմնական խմբերի համար։

Սկսնակների և հետաքրքրվողների համար Եթե ցանկանում եք հասկանալ՝ ի՞նչ է կրիպտոակտիվը, ինչպե՞ս է աշխատում բլոկչեյնը, ի՞նչ է կրիպտոպանակը, ի՞նչ են սթեյբլքոյինները, ի՞նչ ռիսկեր կան և ինչպե՞ս անվտանգ մոտենալ թվային ակտիվներին, այս դասընթացը տալիս է անհրաժեշտ հիմքը՝ առանց բարդ մասնագիտական լեզվի։

Բիզնեսի և ձեռնարկատերերի համար Դասընթացը օգտակար է այն ընկերությունների և գործարարների համար, ովքեր ցանկանում են հասկանալ թվային ակտիվների կիրառությունը, Web3-ի հնարավորությունները, վճարային նոր լուծումները, միջազգային փոխանցումների տրամաբանությունը և բիզնես գործընթացներում կրիպտոակտիվների հետ առնչվող ռիսկերը։

Նոտարների և իրավական ոլորտի մասնագետների համար «Ֆինտեք Էթիկա 4․ Կրիպտոակտիվները նոտարական պրակտիկայում» դասընթացը նախատեսված է նոտարների և իրավական ոլորտի մասնագետների համար, ովքեր իրենց աշխատանքում կարող են հանդիպել իրավիճակների, երբ գործարքի ֆինանսավորման աղբյուրը ձևավորվել է կրիպտոակտիվների վաճառքից, կողմը ներկայացնում է բլոկչեյն գործարքի տվյալներ, ժառանգական զանգվածում առկա են կրիպտոպանակներ կամ թվային ակտիվներ, կամ լիազորագրի առարկան վերաբերում է կրիպտոակտիվների կառավարմանը։
Այս ծրագիրը օգնում է հասկանալ կրիպտոակտիվների իրավական, գործարքային, ապացուցողական և փողերի լվացման ռիսկերը՝ հատկապես անշարժ գույքի գործարքների, ժառանգության, լիազորագրերի, ընկերությունների բաժնեմասերի, իրական շահառուների բացահայտման և միջոցների ծագման գնահատման համատեքստում։

Բանկերի և ֆինանսական կազմակերպությունների համար «Ֆինտեք Էթիկա 5․ Կրիպտոաշխարհից դեպի բանկային նոր իրականություն» ծրագիրը նախատեսված է հաճախորդների սպասարկման, մասնաճյուղային ցանցի, կորպորատիվ և մանրածախ բանկինգի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, համապատասխանության վերահսկողության, ռիսկերի կառավարման, իրավաբանական, ներքին վերահսկողության, աուդիտի, գործարքների մշտադիտարկման, վճարային քարտերի և թվային ծառայությունների ստորաբաժանումների համար։
Այս ծրագրի նպատակն է օգնել ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցներին տարբերակել սովորական թվային գործարքը բարձր ռիսկային կամ կասկածելի վարքագծից, հասկանալ բլոկչեյն գործարքների տրամաբանությունը, գնահատել կրիպտոոլորտի հետ առնչվող հաճախորդների ռիսկայնությունը և ճիշտ կողմնորոշվել հաճախորդի նույնականացման, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, պատժամիջոցների ստուգման և փոխանցումների կանոնի պահանջների շրջանակում։

Դասընթացների թեմաները կարող են տարբեր լինել՝ կախված լսարանից և ձևաչափից, սակայն հիմնական ուղղությունները ներառում են՝

Ֆինտեքի, Web3-ի և թվային ֆինանսների զարգացում

Բլոկչեյն տեխնոլոգիայի հիմունքներ

Կրիպտոակտիվների տեսակներ՝ կրիպտոարժույթներ, թոքեններ, stablecoin-ներ, NFT-ներ և թվայնացված ակտիվներ

Խելացի պայմանագրեր, DeFi և ապակենտրոնացված ֆինանսներ

Կրիպտոպանակներ, գաղտնի բանալի, պահառություն և դրամապանակի սեփականության հաստատում

Վիրտուալ ակտիվներով ծառայություններ մատուցողներ (VASP / CASP) ծառայություններ մատուցողների բիզնես մոդելներ

ՀՀ նոր օրենսդրական կարգավորումներ և ԿԲ վերահսկողական պահանջներ

Հաճախորդի նույնականացում (KYC), փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT), պատժամիջոցների ստուգում և «Travel Rule» պահանջ

Կասկածելի գործարքների նախազգուշացնող նշաններ

Հաճախորդների ռիսկերի գնահատում

Սթեյբլքոյինների կիրառություն և վճարային ենթակառուցվածքներում դրանց դերը

Գործնական դեպքերի քննարկում և իրավիճակային վերլուծություն

Fintech Ethics is an accelerated, practical, and applied course. The program is built so participants gain not only theory, but also the ability to apply knowledge in real situations — at work, in business, or in personal decisions.
For corporate groups, the course can be organized privately based on the organization's needs, participants' professional focus, and the required depth. For banks, financial organizations, and professional institutions, a thematic program is available that also includes practical discussions, case studies, a final assignment, and participation certificates.

Register for the Fintech Ethics course by leaving your details, and we will email you about upcoming cohorts.

Accessibility