Սովորիր

«Ֆինտեք Էթիկա» դասընթաց

«Ֆինտեք Էթիկա»-ն OurExchangeClub- ի կրթական ուղղությունն է, որը ստեղծվել է ֆինտեքի, կրիպտոակտիվների, բլոկչեյն տեխնոլոգիայի, Web3-ի և թվային ֆինանսների մասին պարզ, գործնական և կիրառելի գիտելիք փոխանցելու նպատակով։
Ինչպես ողջ աշարհում, ՀՀ-ում նույնպես կրիպտոակտիվների ոլորտը թևակոխել է կարգավորման նոր փուլ։ «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և հարակից օրենսդրական փոփոխությունների արդյունքում ձևավորվում է նոր միջավայր, որտեղ կարևոր են շուկայի թափանցիկությունը, հաճախորդների շահերի պաշտպանությունը, ռիսկերի ճիշտ գնահատումը և ֆինանսական համակարգի հետ պատասխանատու փոխգործակցությունը։

Ավետիս Վարոսյան
Այս փոփոխությունների պայմաններում կրիպտոակտիվների մասին գիտելիքը անհրաժեշտ է ոչ միայն ներդրողներին կամ ոլորտի մասնակիցներին։ Այն կարևոր է նաև բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, նոտարների, իրավաբանների, հաշվապահների, բիզնեսների, ուսանողների, ձեռնարկատերերի և բոլոր այն մասնագետների համար, ովքեր իրենց աշխատանքում կարող են առնչվել թվային ակտիվների, բլոկչեյն գործարքների, միջոցների ծագման, հաճախորդների նույնականացման, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ռիսկերի, պատժամիջոցների ստուգման կամ թվային ապացույցների հետ։

Դասընթացի հեղինակն է նորարարական ոլորտի գործարար, OurExchangeClub-ի համահիմնադիր, «Կրիպտոտնտեսվարողների միություն» ՀԿ-ի համահիմնադիր և խորհրդի անդամ, բիզնես խոսնակ Ավետիս Վարոսյանը։

«Ֆինտեք Էթիկա»-ն ձևավորվել է տարիների գործնական փորձի, կիրառելի օրինակների, ֆինանսական շուկաների փոփոխությունների և կրիպտոակտիվների ոլորտում կուտակված գիտելիքի հիման վրա»։

Ներքևի գիրք Վերևի գիրք Ատեստատի գլխարկ

+0

Շրջանավարտ

  • Երևան

    11-12.08.23թ.

  • Գյումրի

    22-23.09.23թ.

  • Իջևան

    07-08.11.23թ.

  • Գավառ

    12-13.12.23թ.

  • Գորիս

    12-13.02.24թ.

  • ՀՀ ՆԳՆ կրթահամալիր

    12-13.02.24թ.

Ո՞ւմ համար է դասընթացը

«Ֆինտեք Էթիկա 1-3»-ն նախատեսված է մի քանի հիմնական խմբերի համար։

Սկսնակների և հետաքրքրվողների համար

Եթե ցանկանում եք հասկանալ՝ ի՞նչ է կրիպտոակտիվը, ինչպե՞ս է աշխատում բլոկչեյնը, ի՞նչ է կրիպտոպանակը, ի՞նչ են սթեյբլքոյինները, ի՞նչ ռիսկեր կան և ինչպե՞ս անվտանգ մոտենալ թվային ակտիվներին, այս դասընթացը տալիս է անհրաժեշտ հիմքը՝ առանց բարդ մասնագիտական լեզվի։

Սկսնակների և հետաքրքրվողների համար
Բիզնեսի և ձեռնարկատերերի համար

Բիզնեսի և ձեռնարկատերերի համար

Դասընթացը օգտակար է այն ընկերությունների և գործարարների համար, ովքեր ցանկանում են հասկանալ թվային ակտիվների կիրառությունը, Web3-ի հնարավորությունները, վճարային նոր լուծումները, միջազգային փոխանցումների տրամաբանությունը և բիզնես գործընթացներում կրիպտոակտիվների հետ առնչվող ռիսկերը։

Բանկերի և ֆինանսական կազմակերպությունների համար

Բանկերի և ֆինանսական կազմակերպությունների համար

«Ֆինտեք Էթիկա 5․ Կրիպտոաշխարհից դեպի բանկային նոր իրականություն» ծրագիրը նախատեսված է հաճախորդների սպասարկման, մասնաճյուղային ցանցի, կորպորատիվ և մանրածախ բանկինգի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, համապատասխանության վերահսկողության, ռիսկերի կառավարման, իրավաբանական, ներքին վերահսկողության, աուդիտի, գործարքների մշտադիտարկման, վճարային քարտերի և թվային ծառայությունների ստորաբաժանումների համար։ Այս ծրագրի նպատակն է օգնել ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցներին տարբերակել սովորական թվային գործարքը բարձր ռիսկային կամ կասկածելի վարքագծից, հասկանալ բլոկչեյն գործարքների տրամաբանությունը, գնահատել կրիպտոոլորտի հետ առնչվող հաճախորդների ռիսկայնությունը և ճիշտ կողմնորոշվել հաճախորդի նույնականացման, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, պատժամիջոցների ստուգման և փոխանցումների կանոնի պահանջների շրջանակում։

Ի՞նչ թեմաներ են ներառվում

Դասընթացների թեմաները կարող են տարբեր լինել՝ կախված լսարանից և ձևաչափից, սակայն հիմնական ուղղությունները ներառում են՝

Ֆինտեքի, Web3-ի և թվային ֆինանսների զարգացում

Բլոկչեյն տեխնոլոգիայի հիմունքներ

Կրիպտոակտիվների տեսակներ՝ կրիպտոարժույթներ, թոքեններ, stablecoin-ներ, NFT-ներ և թվայնացված ակտիվներ

Խելացի պայմանագրեր, DeFi և ապակենտրոնացված ֆինանսներ

Կրիպտոպանակներ, գաղտնի բանալի, պահառություն և դրամապանակի սեփականության հաստատում

Վիրտուալ ակտիվներով ծառայություններ մատուցողներ (VASP / CASP) ծառայություններ մատուցողների բիզնես մոդելներ

ՀՀ նոր օրենսդրական կարգավորումներ և ԿԲ վերահսկողական պահանջներ

Հաճախորդի նույնականացում (KYC), փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT), պատժամիջոցների ստուգում և «Travel Rule» պահանջ

Կասկածելի գործարքների նախազգուշացնող նշաններ

Հաճախորդների ռիսկերի գնահատում

Սթեյբլքոյինների կիրառություն և վճարային ենթակառուցվածքներում դրանց դերը

Գործնական դեպքերի քննարկում և իրավիճակային վերլուծություն

Գրանցվեք «Ֆինտեք Էթիկա» դասընթացին՝ թողնելով ձեր տվյալները, և մենք ձեզ նամակով կտեղեկացնենք առաջիկա հոսքերի մասին։

Դասընթացի ձևաչափը

«Ֆինտեք Էթիկա»-ն արագացված, գործնական և կիրառական դասընթաց է։ Ծրագիրը կառուցված է այնպես, որ մասնակիցները ստանան ոչ միայն տեսական պատկերացում, այլև կարողանան գիտելիքը կիրառել իրական իրավիճակներում՝ իրենց աշխատանքի, բիզնեսի կամ անձնական որոշումների շրջանակում։

Կորպորատիվ խմբերի համար դասընթացը կարող է կազմակերպվել փակ ձևաչափով՝ ըստ կազմակերպության կարիքների, մասնակիցների մասնագիտական ուղղվածության և անհրաժեշտ խորության։ Բանկերի, ֆինանսական կազմակերպությունների և մասնագիտական կառույցների համար առկա է թեմատիկ ծրագիր, որը ներառում է նաև գործնական քննարկումներ, դեպքերի ուսումնասիրություն, ամփոփիչ աշխատանք և մասնակցության հավաստագրեր։