Ուղեծիր

Մեր ճանապարհային քարտեզը ձևավորվել է տարիների ընթացքում՝ կրիպտոակտիվների շուկայի զարգացման, կարգավորումների փոփոխության, կրթական նախաձեռնությունների և գործնական ծառայությունների ընդլայնման հետ զուգահեռ։ Այն արտացոլում է ոչ միայն բրենդի անցած ճանապարհը, այլ նաև այն ուղղությունները, որոնցով ընկերությունը նախատեսում է զարգանալ և առաջ շարժվել առաջիկա տարիներին։

2016թ.

Մեր թիմի համար դարձավ կրիպտոակտիվների ոլորտում գործունեության մեկնարկային փուլ։ Այդ տարիներից սկսած ձևավորվեց շուկայի նկատմամբ մեր պատկերացումը, գործարքների իրական մեխանիկան հասկանալու փորձը և այն հիմքը, որի վրա հետագայում կառուցվեց OurExchangeClub-ի հիմնական մոդելը։

2022թ.

Շուկա մուտք գործեց OurExchangeClub բրենդը՝ որպես Հայաստանում կրիպտոակտիվների առուվաճառքի ծառայություն մատուցող։ Բրենդի ստեղծմամբ մեր գործունեությունը ստացավ ավելի հստակ կառուցվածք, տեսանելի ներկայություն և հաճախորդների հետ աշխատանքի առանձին մշակույթ։

2023թ.

Մեկնարկեց բրենդի կրթական ճյուղի՝ «Ֆինտեք Էթիկա» արագացված հեղինակային դասընթացի ստեղծումը: Այս փուլը կարևոր էր, քանի որ կրիպտո և ֆինտեք ոլորտներում միայն ծառայություն մատուցելը բավարար չէր․ անհրաժեշտ էր նաև բարձրացնել շուկայի մասնագիտական, հանրային իրազեկվածությունը և ֆինանսկան գրագիտության մակարդակը: Եվ մենք անցանք գործի:

2024թ.

Սկիզբ դրվեց ոլորտի օրենսդրական փոփոխությունների ակտիվ փուլին։ Կրիպտոակտիվների շուկան աստիճանաբար տեղափոխվեց ավելի հստակ, իրավական և կարգավորող դաշտ, ինչը կարևոր նշանակություն ունեցավ ինչպես շուկայի մասնակիցների, այնպես էլ հաճախորդների համար։

2025թ.

Օրենսդրական փոփոխությունների և կարգավորումների շուրջ գործընթացներում մեր ներգրավվածությունը դարձավ առավել առարկայական։ Նույն թվականին կարևոր փուլ դարձավ նաև «Կրիպտոտնտեսվարողների միություն» ՀԿ-ի հիմնադրումը, որի նպատակներից է նպաստել ոլորտի մասնակիցների համախմբմանը, պետության հետ մասնագիտական երկխոսությանը և պատասխանատու շուկայի ձևավորմանը։

2026թ.

Սկսվում է OurExchangeClub-ի զարգացման նոր և մարտահրավերնորով լի փուլը։ Կրիպտոակտիվների մասին ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու, կարգավորող միջավայրի հստակեցման և շուկայի նոր պահանջների պայմաններում մենք վերագործարկում ենք բրենդը՝ նորաստեղծ կայքով, գործարքների իրականացման թվային սեփական նորարարական համակարգով և առավել համակարգված ենթակառուցվածքով։

Այս փուլում առանձնահատուկ նշանակություն ունի նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված Իզի Փեյ վճարահաշվարկային ընկերության հետ բացառիկ համագործակցության կնքումը, որը նոր հնարավորություններ բացեց վճարային լուծումների, գործարքների հարմարավետության և հաճախորդների սպասարկման համար։
Առաջիկա զարգացման ուղղությունների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում բլոկչեյնի ոլորտում կրթական ծրագրերի իրականացումը, բիզնես կապերի ու գործընկերությունների ընդլայնումը, քաղաքականության մշակման և ոլորտային քննարկումների աջակցությունը, ինչպես նաև հետազոտությունների ու նորարարական նախաձեռնությունների խրախուսումը։ Այս ուղղությունները պետք է օգնեն OurExchangeClub-ին զարգանալ ոչ միայն որպես կրիպտոակտիվների առքուվաճառքի ընկերություն, այլ նաև որպես Հայաստանի ձևավորվող կրիպտո և Web3 միջավայրի առաջատար մասնակից։