Համախմբում
Այս մոտեցման կարևոր ուղղություններից է մեր մասնակցությունը «Կրիպտոտնտեսվարողների միություն» հասարակական կազմակերպության հիմնադրմանը։ Միությունը միավորում է Հայաստանի Հանրապետությունում կրիպտո ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին և ստեղծում է հարթակ, որտեղ ոլորտի մասնակիցները կարող են բարձրաձայնել ընդհանուր օրակարգային հարցերը, քննարկել կարգավորումների կիրառման գործնական կողմերը, փոխանակվել փորձով և նպաստել ավելի հասուն շուկայի ձևավորմանը։