Ողջույնի քեշբեք բոնուս
Տրամադրվում է օգտատիրոջ առաջին հաջողությամբ կատարված գործարքի կապակցությամբ՝ որպես նոր օգտատիրոջ համար նախատեսված մեկնարկային առավելություն։ Ի՞նչ խոսք, լավ սկիզբ է…
OurExchangeClub-ի «Վաստակիր» բաժինը ստեղծված է այն օգտատերերի համար, ովքեր ձգտում են առավելագույնս
բացահայտել իրենց հնարավորությունները և օգտվել բոնուսային, քեշբեք և ռեֆերալ ծրագրերի ընձեռած
առավելություններից։ Ծրագրի նպատակն է խրախուսել ակտիվ օգտատերերին՝ տրամադրելով լրացուցիչ առավելություններ
հստակ սահմանված գործողությունների կամ հաջողությամբ կատարված գործարքների համար։
Բոնուսները կարող են տրամադրվել տարբեր դեպքերում՝ առաջին գործարքի, ակտիվ օգտագործման, ռեֆերալ հրավերի,
սոցիալական ալիքներին բաժանորդագրվելու կամ հատուկ ակցիաների շրջանակում։Յուրաքանչյուր բոնուսի
հասանելիությունը, չափը, հաշվարկման ձևը, օգտագործման պայմանները և ժամկետները սահմանվում են կայքում
հրապարակված համապատասխան կանոններով։
Տրամադրվում է օգտատիրոջ առաջին հաջողությամբ կատարված գործարքի կապակցությամբ՝ որպես նոր օգտատիրոջ համար նախատեսված մեկնարկային առավելություն։ Ի՞նչ խոսք, լավ սկիզբ է…
Բազմանգամյա բոնուս. տրամադրվում է օգտատերիրոջ յուրաքանչյուր գործարքից։ Մենք պատրաստ ենք տրոհել եկամուտը....
Բազմանգամյա բոնուս, որը տրամադրվում է այն օգտատերերին, ովքեր 30 օրում կատարում են 5 հաջողված գործարք և բավարարում են հավատարմության ծրագրի այլ պայմաններ։ Մենք մշտապես պատարստ ենք բարձր գնահատել հավատարմությունը:
Մեկանգամյա բոնուս, որը տրամադրվում է OurExchangeClub-ի պաշտոնական առնվազն երեք սոցիալական էջին բաժանորդագրվելու կամ հետևելու համար: Սա կօգնի բաց չթողնել և առաջինը տեղեկանալ նորություններին:
Տրամադրվում է այն օգտատերերին, ովքեր 90 օրում կապահովեն որոշակի ընդհանուր գործարքային շրջանառություն և կբավարարեն շրջանառության ծրագրի այլ չափանիշներ։
Տրամադրվում է այն դեպքում, երբ օգտատիրոջ ռեֆերալ հղման, կոդի կամ այլ նույնացուցիչի միջոցով գրանցված անձը կատարում է իր առաջին հաջողված գործարքը։ Իհարկե՛, հնարավորությունները մեծանում են...
Տրամադրվում է օգտատիրոջ ռեֆերալ հղման, կոդի կամ այլ նույնացուցիչի միջոցով գրանցված օգտատերերի կատարած բոլոր գործարքներից: Սա արդեն ուրիշ մակարդակ է…
Ամենամյա բոնուս, որը տրամադրվում է օգտատիրոջ ծննդյան օրվա կապակցությամբ՝ տարեկան մեկ անգամ, ծննդյան օրվա կամ դրան հաջորդող կամ նախորդող օրերին: Դե, ուրախ տարեդարձ…
Բոնուսային և ռեֆերալ ծրագրերը կարող են ունենալ սահմանափակումներ, ակտիվացման ժամկետներ, նվազագույն կամ
առավելագույն չափեր, օգտագործման հատուկ կանոններ և ստուգման պահանջներ։ Բոնուսի տրամադրումը չի համարվում
ավտոմատ իրավունք․ այն իրականացվում է միայն այն դեպքում, երբ օգտատերը բավարարում է տվյալ ծրագրի պայմանները,
իսկ գործարքը համարվում է հաջողությամբ ավարտված։
OurExchangeClub-ը կարող է փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել առանձին բոնուսային առաջարկները՝ համաձայն կայքում
հրապարակված կանոնների։ Մինչ որևէ բոնուսային կամ ռեֆերալ հնարավորությունից օգտվելը խորհուրդ է տրվում
ծանոթանալ ծրագրի ամբողջական պայմաններին։ Բոնուսները հաշվեգրվում են օգտատիրոջ բոնուսային հաշվեկշռին և կարող
են օգտագործվել հետագա գործարքների ժամանակ՝ դրանք սեփական օգտին կիրառելու նպատակով։