OurExchangeClub-ում կրիպտոակտիվների առքուվաճառքը կարող է իրականացվել մի քանի եղանակով՝ կախված գործարքի տեսակից, գումարի չափից, ընտրված կրիպտոակտիվից, վճարման կամ ստացման նախընտրելի տարբերակից և անհրաժեշտ ստուգումների արդյունքներից։Մեր նպատակն է հաճախորդի համար ապահովել հարմար ընտրություն՝ պահպանելով գործարքի հստակ, վերահսկելի և փաստաթղթավորված ընթացքը։
OurExchangeClub-ի միջոցով կարող եք գնել Բիթքոյն (BTC), Էթերիում (ETH), Թեթեր (Tether/USDT) և այլ հասանելի կրիպտոակտիվներ հետևյալ եղանակներով․ OurExchangeClub-ի միջոցով կարող եք վաճառել Բիթքոյն (BTC), Էթերիում (ETH), Թեթեր (Tether/USDT) և այլ հասանելի կրիպտոակտիվներ հետևյալ եղանակներով․
Կանխիկ` «Իզի Փեյ» մասնաճյուղերում
Կարող եք այցելել OurExchangeClub-ի մասնաճյուղ, կատարել վճարումը կանխիկ եղանակով և ստանալ անհրաժեշտ աջակցություն գործարքի ամբողջ ընթացքում։
Բանկային քարտով
Կրիպտոակտիվի գնումը կարող է իրականացվել բանկային քարտի միջոցով՝ համաձայն գործարքի պայմանների, կիրառվող սահմանաչափերի և անհրաժեշտ ստուգումների։
Բանկային հաշվով
Կարող եք կատարել վճարումը բանկային հաշվից փոխանցման միջոցով։ Այս տարբերակը հարմար է հատկապես այն դեպքերում, երբ հաճախորդը նախընտրում է գործարքը կատարել անկանխիկ ձևաչափով։
EasyWallett-ով
Կրիպտոակտիվի գնման վճարումը կարող է կատարվել նաև EasyWallet-ի միջոցով՝ արագ և հարմար թվային վճարման ձևաչափով։
«Իզի Փեյ» վճարային տերմինալներով
Գնման համար կարող եք օգտվել «Իզի Փեյ» վճարային տերմինալներից՝ կատարելով վճարումը հասանելի վճարային համակարգի միջոցով։
Գործարքը սկսելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել համակարգում, անցնել նույնականացման գործընթացը և ստանալ հաստատում։ Դրանից հետո կարող եք ընտրել ձեզ հարմար եղանակը, լրացնել համապատասխան հայտը, նշել կրիպտոակտիվը, գումարը և վճարման կամ ստացման նախընտրելի տարբերակը։ Վերջնական պայմանները հաստատվում են գործարքի տվյալների, գործող փոխարժեքի, ընտրված վճարային եղանակի, սահմանաչափերի և անհրաժեշտ ստուգումների հիման վրա։
OurExchangeClub-ի հաշվիչը նախատեսված է կրիպտոակտիվի գնման կամ վաճառքի նախնական փոխարժեքը հաշվարկելու համար։
Այն օգնում է հաճախորդին նախապես հասկանալ, թե տվյալ պահին ինչ պայմաններով կարող է գնել կամ վաճառել Բիթքոյն
(BTC), Էթերիում (ETH), Թեթեր (Tether/USDT) կամ այլ հասանելի կրիպտոակտիվ։
Հաշվարկը ձևավորվում է մի քանի գործոնի հիման վրա՝ գործարքի տեսակ, ընտրված կրիպտոակտիվ, գումարի չափ, վճարման
կամ ստացման եղանակ, բլոկչեյն ցանց, շուկայական փոխարժեք, գործարքի ծավալ, կիրառվող սահմանաչափեր և այլ
գործոններ։
*Կարևոր է նկատել, որ հաշվիչի արդյունքը կրում է նախնական տեղեկատվական բնույթ։ Վերջնական փոխարժեքը և գործարքի
պայմանները հաստատվում են հայտի ներկայացումից, նույնականացման և անհրաժեշտ ստուգումների ավարտից, ինչպես նաև
գործարքի տվյալների վերջնական համաձայնեցումից հետո։
Այս մոտեցումը թույլ է տալիս ձեզ նախապես պատկերացնել գործարքի հնարավոր արժեքը, համեմատել ձեզ հարմար
տարբերակները և ճիշտ որոշում կայացնել: