ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ
Վերջին թարմացում՝ 01.07.2026
Սույն Օգտագործման պայմանները և կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման հրապարակային օֆերտան կարգավորում են OurExchangeClub հարթակի օգտագործման, օգտատերերի գրանցման, նույնականացման, հաստատման, կրիպտոակտիվների առքուվաճառքի գործարքների ստեղծման, հաստատման, կատարման, մերժման, կասեցման և դադարեցման պայմանները։
Սույն փաստաթուղթը հանդիսանում է հրապարակային օֆերտա։ Օգտատիրոջ կողմից կայքում գրանցվելը, համապատասխան հաստատման դաշտերը նշելը, նույնականացման գործընթացը սկսելը, գործարք ստեղծելը կամ OurExchangeClub-ի ծառայություններից որևէ կերպ օգտվելը համարվում է սույն պայմանների ամբողջական, անվերապահ և առանց վերապահումների ընդունում։
Եթե Դուք համաձայն չեք սույն պայմաններից որևէ մեկին, Դուք պարտավոր եք չգրանցվել, չստեղծել գործարք և չօգտվել OurExchangeClub-ի ծառայություններից։
1. Ընդհանուր դրույթներ
1.1. OurExchangeClub-ը կրիպտոակտիվների առուվաճառքի ծառայություններ մատուցող հարթակ է, որի միջոցով հաստատված օգտատերերը կարող են ստեղծել կրիպտոակտիվների գնման կամ վաճառքի գործարքներ։
1.2. Հարթակը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում՝ կրիպտոակտիվների, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության, հարկային և վճարահաշվարկային հարաբերությունները կարգավորող կիրառելի իրավական ակտերի շրջանակում։
1.3. OurExchangeClub-ը ծառայություններ է մատուցում բացառապես կայքի միջոցով ստեղծված և հաստատված գործարքների հիման վրա։ Սոցիալական ցանցերի, մեսենջերների, հեռախոսազանգերի կամ այլ ոչ պաշտոնական հաղորդակցման միջոցներով ներկայացված ցանկությունները, պայմանավորվածությունները կամ տեղեկատվությունը չեն համարվում գործարք, քանի դեռ համապատասխան գործարքը ստեղծված և հաստատված չէ կայքի միջոցով։
1.4. Գործարքների միակ հաշվարկային արժույթը Հայաստանի Հանրապետության դրամն է։ OurExchangeClub-ը չի իրականացնում արտարժույթով գործարքների հաշվարկ, ընդունում կամ վճարում, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ կայքում հրապարակված և օրենսդրությանը համապատասխան գործող պայմաններով։
1.5. OurExchangeClub-ը չի հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն, ներդրումային ընկերություն, ֆինանսական խորհրդատու կամ ակտիվների կառավարիչ և չի մատուցում անհատական ներդրումային, հարկային, իրավաբանական կամ ֆինանսական խորհրդատվություն։
1.6. OurExchangeClub-ի կողմից տրամադրվող ցանկացած տեղեկատվություն կրիպտոակտիվների, շուկայի, փոխարժեքների, վճարների կամ գործարքների վերաբերյալ ունի տեղեկատվական և գործարքային բնույթ և չպետք է մեկնաբանվի որպես ներդրումային առաջարկ, եկամտաբերության երաշխիք կամ ֆինանսական խորհրդատվություն։
2. Սահմանումներ
Սույն պայմաններում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը, եթե համատեքստից այլ բան չի բխում.
2.1. Ընկերություն կամ OurExchangeClub՝ ՀՀ-ում գրանցված «ՅՈՒՆԻԹՐԵՅԴ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ն (գրանցման համար՝ 273.110.112229, ՀՎՀՀ՝ 02825175, գործադիր տնօրեն՝ Ավետիս Վարոսյան), որը շահագործում է ourexchange.club կայքը և մատուցում է սույն պայմաններով նախատեսված ծառայությունները։ Ընկերության լրիվ իրավաբանական անվանումը, պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը և կոնտակտային տվյալները հրապարակվում են կայքում։
2.2. Կայք կամ Հարթակ՝ ourexchange.club ինտերնետային կայքը, դրա ենթադոմենները, օգտատիրոջ անձնական էջը, գործարքների ստեղծման և կառավարման տեխնիկական միջավայրը։
2.3. Օգտատեր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը գրանցվում է կայքում, անցնում է նույնականացման գործընթաց, ստանում է Ընկերության հաստատումը և ստեղծում կամ ցանկանում է ստեղծել կրիպտոակտիվների գնման կամ վաճառքի գործարք։
2.4. Հաստատված օգտատեր՝ օգտատեր, որի գրանցումը, նույնականացումը և ստուգումը Ընկերության կամ Ընկերության ներգրաված նույնականացման ծառայություն մատուցողի կողմից ավարտվել է բավարար արդյունքով, և որի հաշիվը հաստատվել է Ընկերության ադմինիստրատորի կողմից։
2.5. Կրիպտոակտիվ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գույք համարվող թվային արժեքի կամ իրավունքի արտահայտություն, որը կարող է փոխանցվել և պահպանվել բաշխված ռեեստրի տեխնոլոգիայի կամ համարժեք տեխնոլոգիայի միջոցով և որը հասանելի է OurExchangeClub հարթակում գործարքների համար։
2.6. Գործարք՝ կայքի միջոցով օգտատիրոջ կողմից ստեղծված և Ընկերության կողմից ընդունված կրիպտոակտիվի գնման կամ վաճառքի գործարք, որի հաշվարկային արժույթը ՀՀ դրամն է։
2.7. Գնման գործարք՝ գործարք, որի շրջանակում օգտատերը ՀՀ դրամով գնում է կրիպտոակտիվ Ընկերությունից։
2.8. Վաճառքի գործարք՝ գործարք, որի շրջանակում օգտատերը վաճառում է կրիպտոակտիվ Ընկերությանը և դրա դիմաց ստանում է ՀՀ դրամ։
2.9. Նույնականացում կամ KYC՝ օգտատիրոջ ինքնության, իրավունակության, ներկայացուցչական լիազորությունների, ռեզիդենտության, միջոցների կամ կրիպտոակտիվների ծագման, գործարքի նպատակի և այլ էական հանգամանքների ստուգման գործընթաց։
2.10. SumSub՝ SUMSUB TECH LTD ընկերությունը, որը հիմնադրված և գրանցված է Կիպրոսում՝ HE 424752 գրանցման համարով, գրանցված հասցեով՝ Agiou Andreou 153, 3036, Limassol, Cyprus, և հանդիսանում է երրորդ կողմի նույնականացման և ստուգման տեխնոլոգիական ծառայություն մատուցող, որի միջոցով կարող է իրականացվել օգտատիրոջ նույնականացումը, փաստաթղթերի ստուգումը, կենսաչափական կամ այլ ստուգումները։
2.11. «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ՝ լիցենզավորված կազմակերպություն (լիցենզիա թիվ 17, տրամադրված՝ 04.11.2014), որի վարչության նախագահ (գործադիր տնօրեն) է Մհեր Գալստյանը, հասցեն՝ ք. Երևան, Ադոնցի 8, 171 տարածք, հեռախոսահամարները՝ 011-26-10-11, 011-24-72-47, և որը Ընկերության կողմից ներգրավված երրորդ անձ է, պայմանագրային հիմքով կարող է իրականացնել կանխիկ դրամական միջոցների տրամադրման, հավաքագրման կամ օժանդակ սպասարկման գործառույթներ՝ օրենսդրությամբ թույլատրելի սահմաններում։
2.12. Վճարման եղանակ՝ կայքում տվյալ պահին հասանելի վճարման կամ վճարման ստացման տարբերակ, ներառյալ բանկային փոխանցումը, բանկային քարտը, EasyWallet-ը, EasyPay տերմինալը, կանխիկ եղանակը կամ այլ եղանակ, եթե այն հրապարակված է կայքում։
2.13. Լրացուցիչ փաստաթղթեր՝ օգտատիրոջ ինքնությունը, բնակության կամ գտնվելու վայրը, իրավունակությունը, ներկայացուցչական լիազորությունները, միջոցների և եկամուտների ծագումը, կրիպտոակտիվների ձեռքբերման կամ ստացման աղբյուրը, վճարման աղբյուրը, բանկային հաշվի կամ քարտի պատկանելիությունը, կրիպտոպանակի կամ բլոկչեյն հասցեի պատկանելիությունը և վերահսկումը, գործարքի նպատակը և տնտեսական իմաստը, իրական շահառուի վերաբերյալ տվյալները, հարկային կամ ռեզիդենտության կարգավիճակը, ինչպես նաև օրենսդրական, համապատասխանության, ռիսկերի կառավարման կամ անվտանգության նպատակներով Ընկերության կողմից պահանջվող այլ փաստաթղթեր, բացատրություններ, հայտարարություններ և տեղեկություններ։
2.14. Կրիպտոպանակ՝ ծրագրային, ապարատային, առցանց, բջջային, պահառուական կամ ոչ պահառուական տեխնիկական միջոց, հաշիվ, հավելված կամ այլ լուծում, որը օգտագործվում է կրիպտոակտիվների պահպանման, ստացման, փոխանցման կամ կառավարման համար։
2.15. Կրիպտոպանակի հասցե՝ համապատասխան բլոկչեյն ցանցում կրիպտոակտիվի ստացման կամ փոխանցման համար օգտագործվող թվատառային կամ այլ տեխնիկական նույնացուցիչ, որը օգտատերը տրամադրում է Ընկերությանը կամ որը Ընկերությունը տրամադրում է օգտատիրոջը տվյալ գործարքի կատարման նպատակով։ Կրիպտոպանակի հասցեն պետք է համապատասխանի ընտրված կրիպտոակտիվին և բլոկչեյն ցանցին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև memo, tag, payment ID կամ այլ լրացուցիչ տեխնիկական տվյալին։
3. Պայմանագրի կնքումը և ակցեպտը
3.1. Սույն պայմանները հանդիսանում են Ընկերության հրապարակային առաջարկը՝ օգտատիրոջ հետ կնքելու կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման պայմանագիր։
3.2. Օգտատերը սույն պայմանները համարվում է ընդունած այն պահից, երբ նա կայքում կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը.
ա) ստեղծում է օգտահաշիվ,
բ) նշում է համաձայնության համապատասխան դաշտը,
գ) սկսում կամ ավարտում է նույնականացման գործընթացը,
դ) ստեղծում է գործարք,
ե) փոխանցում է դրամական միջոցներ կամ կրիպտոակտիվ,
զ) որևէ այլ կերպ օգտվում է OurExchangeClub-ի ծառայություններից։
3.3. Սույն պայմաններն ընդունելով՝ Օգտատերը հաստատում է, որ չափահաս է՝ լրացել է նրա 18 տարին, ունի համապատասխան իրավունակություն և գործունակություն՝ նման գործարքներ կնքելու և կատարելու համար, ինչպես նաև կարդացել, հասկացել և անվերապահորեն ընդունել է սույն պայմանները և Կայքում հրապարակված՝ համապատասխան իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի փաստաթղթերը, որոնք կիրառելի մասով կազմում են սույն պայմանների անբաժանելի մասը, այդ թվում՝
ա) Կարգավորող կարգավիճակի և իրավական տեղեկատվության հայտարարությունը,
բ) Գաղտնիության քաղաքականությունը,
գ) Հաճախորդի նույնականացման (KYC), ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և պատժամիջոցների քաղաքականությունը,
դ) Կրիպտոակտիվների ռիսկերի բացահայտման հայտարարությունը,
ե) Վճարումների և կանխիկ գործառնությունների քաղաքականությունը,
զ) Սակագների, միջնորդավճարների և սահմանաչափերի քաղաքականությունը,
է) Բողոքների և վեճերի լուծման կարգը,
ը) Գործարար էթիկայի և վարքագծի կանոնները,
թ) Տեղեկատվական անվտանգության և խարդախության կանխարգելման ուղեցույցը,
ժ) Ծառայությունների անընդհատության և տեխնիկական խափանումների վերաբերյալ հայտարարությունը,
ժա) Բոնուսային և ռեֆերալ ծրագրի կանոնները,
ժբ) Մատչելիության հայտարարությունը,
ինչպես նաև Կայքում հրապարակված և համապատասխան ծառայության, գործարքի կամ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի այլ պայմանները, քաղաքականությունները, կանոնները, հայտարարություններն ու ծանուցումները։
3.4. Սույն պայմանները պարտադիր են օգտատիրոջ և Ընկերության համար այն պահից, երբ օգտատերը կատարում է ակցեպտի գործողություն։
4. Օգտատիրոջ իրավունակությունը և թույլատրելիությունը
4.1. OurExchangeClub-ի ծառայություններից կարող են օգտվել միայն այն անձինք, որոնք ունեն համապատասխան իրավունակություն և գործունակություն՝ սույն պայմանները ընդունելու և գործարքներ կատարելու համար։
4.2. Ֆիզիկական անձ օգտատերը պետք է լինի առնվազն 18 տարեկան և լիովին գործունակ։
4.3. Իրավաբանական անձի անունից գործող անձը պարտավոր է ունենալ բավարար լիազորություններ տվյալ իրավաբանական անձի անունից գրանցվելու, պայմաններ ընդունելու և գործարքներ կատարելու համար։
4.4. Օգտատերը չի կարող օգտվել ծառայություններից, եթե՝
ա) գտնվում է միջազգային կամ տեղական պատժամիջոցների ցանկերում,
բ) հանդիսանում է այնպիսի երկրի, տարածքի կամ ռեժիմի հետ կապված անձ, որի հետ գործարքները Ընկերության ներքին ռիսկային քաղաքականությամբ արգելված կամ սահմանափակված են,
գ) տրամադրում է կեղծ, ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տվյալներ,
դ) գործում է երրորդ անձի անունից՝ առանց այդ մասին նախապես բացահայտելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու,
ե) Ընկերությունը հիմնավոր կասկած ունի, որ գործարքը կապված է փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, խարդախության, կոռուպցիոն գործունեության, պատժամիջոցների շրջանցման, հարկերից խուսափելու կամ այլ անօրինական գործունեության հետ։
4.5. Օգտատերը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին համոզվել, որ OurExchangeClub-ի ծառայություններից օգտվելը, կրիպտոակտիվների գնումը, վաճառքը, պահպանումը, փոխանցումը, ստացումը կամ դրանց հետ կապված ցանկացած այլ գործողություն թույլատրելի է իր քաղաքացիության, բնակության, ռեզիդենտության, գտնվելու վայրի, գործունեության կամ իր նկատմամբ կիրառելի ցանկացած այլ իրավասության օրենսդրությամբ։ Օգտատերը պարտավոր է նախապես ուսումնասիրել և պահպանել իր նկատմամբ կիրառելի բոլոր իրավական, կարգավորող, հարկային, հաշվետվական, արտարժութային վերահսկողության, լիցենզավորման, գրանցման կամ այլ պահանջները։ Ընկերությունը չի տրամադրում իրավաբանական կամ հարկային խորհրդատվություն և չի երաշխավորում, որ ծառայությունները կամ առանձին գործարքները թույլատրելի են որևէ կոնկրետ երկրում կամ իրավասության տարածքում։ Եթե օգտատիրոջ նկատմամբ կիրառելի օրենսդրությամբ սահմանվում են սահմանափակումներ, արգելքներ, թույլտվությունների, լիցենզիաների կամ հայտարարագրման պահանջներ, դրանց կատարման ամբողջական պատասխանատվությունը կրում է օգտատերը։ Օգտատերը նաև պարտավոր է անհապաղ դադարեցնել ծառայություններից օգտվելը, եթե իր նկատմամբ կիրառելի օրենսդրության փոփոխության կամ այլ հանգամանքների հետևանքով ծառայություններից օգտվելը դառնում է արգելված, սահմանափակված կամ պահանջում է լրացուցիչ թույլտվություններ, որոնք նա չի ստացել։
4.6. Եթե օգտատերը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, հանդիսանում է այլ պետության քաղաքացի, ռեզիդենտ կամ հարկային ռեզիդենտ, կամ ծառայություններից օգտվում է այլ պետության կամ իրավասության տարածքից, ապա նա պարտավոր է նախապես և ինքնուրույն համոզվել, որ OurExchangeClub-ի ծառայություններից օգտվելը, կրիպտոակտիվների ձեռքբերումը, վաճառքը, պահպանումը, փոխանցումը կամ դրանց հետ կապված ցանկացած այլ գործողություն թույլատրելի է իր նկատմամբ կիրառելի օրենսդրությամբ, կարգավորող ակտերով, լիցենզավորման պահանջներով, հարկային կանոններով, պատժամիջոցային սահմանափակումներով և այլ պարտադիր նորմերով։
Օգտատերը բացառապես ինքն է պատասխանատվություն կրում իր նկատմամբ կիրառելի իրավական պահանջների պահպանման, անհրաժեշտ թույլտվությունների, գրանցումների կամ հայտարարագրումների կատարման, ինչպես նաև իր գործունեության իրավաչափության գնահատման համար։ Ընկերությունը պարտավոր չէ ուսումնասիրել կամ գնահատել օգտատիրոջ նկատմամբ կիրառելի օտարերկրյա օրենսդրությունը և չի տրամադրում իրավաբանական, հարկային կամ կարգավորող խորհրդատվություն այդ հարցերի վերաբերյալ։
Ընկերությունը չի հայտարարում, չի երաշխավորում և չի հավաստում, որ ծառայությունները հասանելի, օրինական, թույլատրելի կամ համապատասխան են որևէ կոնկրետ պետության, տարածքի կամ իրավասության պահանջներին։ Ընկերությունն իրավունք ունի իր հայեցողությամբ սահմանափակել կամ արգելել ծառայությունների հասանելիությունը որոշ երկրների, տարածքների, անձանց կամ օգտատերերի խմբերի համար՝ իրավական, կարգավորող, պատժամիջոցային, համապատասխանության, ռիսկերի կառավարման կամ գործարար նպատակներով՝ առանց նման սահմանափակման պատճառները մանրամասն բացահայտելու պարտավորության։
Եթե օգտատիրոջ կողմից ծառայություններից օգտվելը հանգեցնում է որևէ օտարերկրյա իրավական պահանջի խախտման, վարչական, քաղաքացիական, հարկային կամ քրեական պատասխանատվության, տուգանքի, սահմանափակման կամ այլ իրավական հետևանքի, Ընկերությունը դրա համար պատասխանատվություն չի կրում, և օգտատերը պարտավորվում է սեփական միջոցներով կրել նման հետևանքների ամբողջ ռիսկը և պատասխանատվությունը։
5. Գրանցում և օգտահաշիվ
5.1. Գործարք ստեղծելու համար օգտատերը պարտավոր է գրանցվել կայքում և տրամադրել Ընկերության կողմից պահանջվող տվյալները։
5.2. Գրանցման ընթացքում օգտատերը պարտավոր է տրամադրել ճշգրիտ, ամբողջական, արդիական և իրեն վերաբերող իրական տվյալներ։
5.3. Օգտատերը պարտավոր է անհապաղ թարմացնել իր տվյալները, եթե դրանք փոփոխվել են կամ դարձել են ոչ ճշգրիտ, կամ հայցել տվյալների փոփոխություն Ընկերության կողմից սահմանված կարգով։
5.4. Օգտատերը կրում է լիակատար և բացառիկ պատասխանատվություն իր օգտահաշվի, մուտքանունի, գաղտնաբառի, էլեկտրոնային փոստի հասցեի, հեռախոսահամարի, երկփուլ նույնականացման (2FA) միջոցների, անվտանգության կոդերի, սարքերի, SIM քարտերի, էլեկտրոնային փոստի հաշիվների, կրիպտոպանակների, ինչպես նաև օգտահաշիվ մուտք գործելու կամ այն կառավարելու համար օգտագործվող ցանկացած այլ նույնականացման կամ անվտանգության միջոցի գաղտնիության, անվտանգության և պատշաճ պահպանման համար։ Օգտատերը պարտավոր է ձեռնարկել բոլոր ողջամիտ և անհրաժեշտ միջոցները՝ կանխելու իր օգտահաշվի, մուտքային տվյալների կամ անվտանգության միջոցների կորուստը, բացահայտումը, արտահոսքը, գողությունը, չարտոնված օգտագործումը կամ երրորդ անձանց հասանելիությունը։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում օգտատիրոջ կողմից գաղտնաբառերի, անվտանգության կոդերի կամ այլ մուտքային տվյալների պահպանման պարտականությունների խախտման, սարքերի կամ կապի միջոցների կորստի, գողության, վնասման, վարակման, կոտրման, ֆիշինգի, սոցիալական ինժեներիայի, SIM-swap հարձակման, էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցման միջոցների չարտոնված հասանելիության, ինչպես նաև օգտատիրոջ վերահսկողությունից դուրս կամ ներս գտնվող ցանկացած այլ հանգամանքի հետևանքով առաջացած վնասների, կորուստների, չարտոնված գործարքների կամ տվյալների արտահոսքի համար։ Մինչև այն պահը, երբ Ընկերությունը օգտատիրոջից ստանում է օգտահաշվի հնարավոր չարտոնված օգտագործման վերաբերյալ պատշաճ ծանուցում և ողջամիտ հնարավորություն է ունենում ձեռնարկելու համապատասխան միջոցներ, օգտահաշվով կատարված բոլոր գործողությունները, հանձնարարականները, հաստատումները, գործարքները և հաղորդակցությունները համարվում են կատարված անձամբ օգտատիրոջ կողմից և պարտադիր են նրա համար։
5.5. Օգտատիրոջ օգտահաշվով կատարված ցանկացած գործողություն համարվում է օգտատիրոջ կողմից կատարված, եթե օգտատերը չի ապացուցում, որ գործողությունը կատարվել է իր վերահսկողությունից դուրս և նա ողջամիտ միջոցներ է ձեռնարկել վնասը կանխելու համար։
5.6. Օգտատերը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը իր օգտահաշվի չարտոնված մուտքի, կորստի, հափշտակման կամ կասկածելի օգտագործման մասին։
5.7. Ընկերությունն իրավունք ունի, առանց օգտատիրոջ նախնական համաձայնության և օրենքով թույլատրելի սահմաններում, ժամանակավորապես սահմանափակել, կասեցնել, արգելափակել կամ այլ կերպ սահմանափակել օգտահաշվի ամբողջական կամ մասնակի հասանելիությունը, ինչպես նաև առանձին գործառույթների, ծառայությունների կամ գործարքների իրականացումը, եթե առկա են անվտանգության, համապատասխանության, իրավական, կարգավորող կամ ռիսկերի կառավարման հիմնավոր նկատառումներ։ Նման միջոցները կարող են կիրառվել, մասնավորապես, եթե առկա է կամ ողջամտորեն կասկածվում է օգտահաշվի չարտոնված օգտագործում, անձնական տվյալների կամ մուտքային տվյալների վտանգում, կեղծ, ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տեղեկությունների տրամադրում, նույնականացման կամ ստուգման գործընթացի անավարտ կամ անբավարար արդյունք, կասկածելի կամ անսովոր գործարքային ակտիվություն, կիրառելի օրենսդրության, պատժամիջոցների, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման պահանջների կամ սույն պայմանների հնարավոր խախտում, ինչպես նաև այն դեպքերում, երբ նման սահմանափակումը անհրաժեշտ է Ընկերության, օգտատիրոջ, այլ օգտատերերի կամ երրորդ անձանց իրավունքների, օրինական շահերի և անվտանգության պաշտպանության համար։ Ընկերությունը, հնարավորության և օրենքով թույլատրելի լինելու դեպքում, օգտատիրոջը կծանուցի կիրառված սահմանափակման մասին, սակայն նման ծանուցման բացակայությունը չի ազդում սահմանափակման իրավաչափության վրա։
6. Նույնականացում, SumSub և ադմինիստրատորի հաստատում
6.1. OurExchangeClub-ի ծառայություններից օգտվելու, գործարքներ ստեղծելու, իրականացնելու կամ շարունակական սպասարկում ստանալու համար օգտատերը պարտավոր է անցնել նույնականացման (KYC), հաճախորդի պատշաճ ուսումնասիրության (CDD) և անհրաժեշտության դեպքում ուժեղացված ուսումնասիրության (EDD) գործընթացներ՝ Ընկերության ներքին քաղաքականությունների, կիրառելի օրենսդրության և իրավասու մարմինների պահանջներին համապատասխան։ Ընկերությունն իրավունք ունի նույնականացման տվյալները պարբերաբար թարմացնելու և կրկնակի ստուգումներ իրականացնելու։
6.2. Նույնականացումը և ստուգումը կարող են իրականացվել SumSub-ի կամ այլ երրորդ կողմի տեխնոլոգիական ծառայություն մատուցողի միջոցով։ Օգտատերը համաձայնում է, որ նման ծառայություն մատուցողները կարող են մշակել և վավերացնել անձը հաստատող փաստաթղթեր, կենսաչափական տվյալներ, լուսանկարներ, տեսագրություններ և այլ անհրաժեշտ տեղեկություններ՝ ինքնության հաստատման, խարդախության կանխարգելման, ռիսկերի գնահատման և օրենսդրական պահանջների կատարման նպատակով։
6.3. Օգտատերը համաձայնում է, որ նույնականացման նպատակով կարող են մշակվել իր անձնական տվյալները, անձը հաստատող փաստաթղթերը, լուսանկարները, տեսանյութերը, կենսաչափական կամ համարժեք տվյալները, բնակության կամ ռեզիդենտության տվյալները, վճարային և ֆինանսական տվյալները, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են նույնականացման, ռիսկերի գնահատման և օրենսդրական պահանջների կատարման համար։
6.4. Նույնականացման տեխնիկական հաջող ավարտը ինքնին չի նշանակում օգտատիրոջ ավտոմատ հաստատում։ Օգտատերը կարող է գործարքներ ստեղծել միայն այն դեպքում, երբ Ընկերության ադմինիստրատորը հաստատել է օգտատիրոջ հաշիվը։
6.5. Ընկերությունն իրավունք ունի պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ, այդ թվում՝
ա) անձը հաստատող լրացուցիչ փաստաթուղթ,
բ) բնակության հասցեի հաստատում,
գ) միջոցների ծագման հաստատում,
դ) կրիպտոակտիվների ծագման հաստատում,
ե) բանկային հաշվի կամ քարտի պատկանելիության հաստատում,
զ) կրիպտոպանակի հասցեի պատկանելիության կամ վերահսկման հաստատում,
է) հարկային ռեզիդենտության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություն,
ը) իրավաբանական անձի գրանցման, սեփականության և իրական շահառուների վերաբերյալ փաստաթղթեր,
թ) լիազորագիր կամ ներկայացուցչական իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ։
6.6. Օգտատերը պարտավոր է ողջամիտ ժամկետում տրամադրել Ընկերության կողմից պահանջված փաստաթղթերը և տեղեկությունները։ Եթե օգտատերը չի տրամադրում պահանջված փաստաթղթերը կամ տեղեկությունները, տրամադրում է ոչ ամբողջական կամ կասկածելի տեղեկություններ, կամ Ընկերությունը չի կարող բավարար չափով գնահատել գործարքի օրինականությունը, դա կարող է հանգեցնել գործարքի չկատարման, կասեցման, մերժման կամ ծառայությունների հասանելիության սահմանափակման, իսկ Ընկերությունն իրավունք ունի մերժել գրանցումը, չհաստատել օգտահաշիվը, կասեցնել կամ չեղարկել գործարքը, սահմանափակել ծառայությունների հասանելիությունը կամ դադարեցնել հարաբերությունները։
6.7. Ընկերությունը պարտավոր չէ բացահայտել օգտատիրոջը մերժման, կասեցման կամ լրացուցիչ ստուգման բոլոր ներքին չափանիշները, եթե դրանց բացահայտումը կարող է խախտել օրենքի պահանջները, համապատասխանության համակարգի արդյունավետությունը, անվտանգության կանոնները կամ երրորդ անձանց իրավունքները։
7. Ծառայությունների բնույթը
7.1. OurExchangeClub-ի միջոցով օգտատերը կարող է ստեղծել հետևյալ հիմնական գործարքները.
ա) կրիպտոակտիվի գնում ՀՀ դրամով,
բ) կրիպտոակտիվի վաճառք ՀՀ դրամով։
7.2. Ընկերությունն իրավունք ունի իր հայեցողությամբ որոշել, թե որ կրիպտոակտիվներն են հասանելի կայքում, որ ցանցերով են դրանք ընդունվում կամ փոխանցվում, ինչ սահմանաչափերով և ինչ պայմաններով։
7.3. Ընկերությունը կարող է ցանկացած պահի ավելացնել, հեռացնել, ժամանակավորապես կասեցնել կամ սահմանափակել որոշակի կրիպտոակտիվի կամ ցանցի հասանելիությունը՝ տեխնիկական, իրավական, ռիսկային, շուկայական կամ անվտանգության պատճառներով։
7.4. Ընկերությունը չի պահպանում օգտատիրոջ կրիպտոակտիվները որպես պահառու, եթե այդպիսի ծառայություն հատուկ և գրավոր կերպով նախատեսված չէ։ Գործարքի շրջանակում Ընկերության կողմից կրիպտոակտիվի կամ դրամական միջոցի ժամանակավոր ստացումը կատարվում է բացառապես տվյալ գործարքի կատարման նպատակով։
7.5. Ընկերությունը որևէ ձևով չի երաշխավորում և պատասխանատվություն չի կրում որևէ կրիպտոակտիվի արժեքի, իրացվելիության, կայունության, շուկայական պահանջարկի, ապագա գնի, եկամտաբերության կամ այլ տնտեսական ցուցանիշների համար։ Կրիպտոակտիվների գները ձևավորվում են անկախ շուկայական գործոնների ազդեցությամբ և կարող են ենթարկվել էական տատանումների։ Ընկերությունը չի վերահսկում, չի ազդում և պատասխանատվություն չի կրում նման տատանումների, դրանց հետևանքների կամ օգտատիրոջ կրած ֆինանսական կորուստների համար։
8. Գործարքների ստեղծման ընդհանուր կանոններ
8.1. Գործարքը ստեղծվում է բացառապես կայքի միջոցով՝ օգտատիրոջ անձնական էջում կամ կայքում հասանելի գործարքային միջավայրում։
8.2. Գործարք ստեղծելիս օգտատերը ընտրում կամ լրացնում է գործարքի տեսակը, կրիպտոակտիվը, գումարը, վճարման եղանակը, կրիպտոպանակի հասցեն, ցանցը և այլ անհրաժեշտ տվյալներ։
8.3. Օգտատերը պատասխանատվություն է կրում իր կողմից մուտքագրված տվյալների ճշգրտության համար, այդ թվում՝ կրիպտոպանակի հասցեի, ցանցի, բանկային տվյալների, քարտային տվյալների, EasyWallet տվյալների և վճարման նպատակի համար։
8.4. Ընկերությունը կարող է չընդունել, չհաստատել, կասեցնել կամ չեղարկել գործարքը, եթե՝
ա) օգտատերը հաստատված չէ,
բ) օգտատիրոջ տվյալները թերի կամ կասկածելի են,
գ) գործարքը գերազանցում է սահմանված սահմանաչափերը,
դ) գործարքը չի համապատասխանում Ընկերության ներքին ռիսկային քաղաքականությանը,
ե) վճարումը կամ կրիպտոակտիվի փոխանցումը չի ստացվել սահմանված ժամկետում,
զ) առկա են տեխնիկական, շուկայական կամ իրավական խոչընդոտներ,
է) պահանջվում են լրացուցիչ փաստաթղթեր,
ը) առկա է կասկածելի կամ անօրինական գործունեության ռիսկ։
8.5. Գործարքը համարվում է հաստատված միայն այն պահից, երբ այն կայքում ստանում է համապատասխան կարգավիճակ կամ Ընկերությունը որևէ կերպ հստակ հաստատում է գործարքի ընդունումը։
8.6. Գործարքի ստեղծումը դեռևս չի նշանակում գործարքի վերջնական կատարում։ Գործարքը կարող է ենթարկվել լրացուցիչ ստուգման մինչև դրա ամբողջական ավարտը։
9. Գործարքի փուլերը և կարգավիճակները
9.1. Կայքում ստեղծված յուրաքանչյուր գործարք կարող է ունենալ համապատասխան կարգավիճակ, որը արտացոլում է տվյալ գործարքի ընթացիկ փուլը, օգտատիրոջ կամ Ընկերության կողմից կատարման ենթակա գործողությունները, ինչպես նաև գործարքի կատարման, ճշգրտման, փոփոխման, կասեցման, մերժման, չեղարկման կամ վերադարձման վիճակը։
9.2. Գործարքի կարգավիճակները կարող են տարբերվել՝ կախված այն հանգամանքից, թե օգտատերը գնում է կրիպտոակտիվ, թե վաճառում է կրիպտոակտիվ։
9.3. Գործարքի նախնական փուլում օգտատերը ստեղծում է հայտ՝ տեսնելով գործարքի հիմնական պայմանները, հասանելի վճարման կամ փոխանցման եղանակները, հաշվարկային տվյալները և այլ էական պայմաններ։ Այս փուլում օգտատիրոջը կարող են դեռ հասանելի չլինել վճարման կոնկրետ տվյալները, Ընկերության բանկային հաշվեհամարը, բլոկչեյն հասցեն կամ գործարքի կատարման համար անհրաժեշտ այլ տվյալները։
9.4. Գործարքի հայտը ստանալուց հետո Ընկերությունը իրականացնում է տվյալ պահին հնարավոր նույնականացման, համապատասխանության, ռիսկերի գնահատման, սահմանաչափերի, վճարման եղանակի, գործարքի նպատակի և այլ անհրաժեշտ ստուգումները։
9.5. Մինչև գործարքի հաջորդ փուլ անցնելը Ընկերությունն իրավունք ունի հաստատել հայտը, կասեցնել այն, չեղարկել, մերժել կամ օգտատիրոջից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, տեղեկություններ, բացատրություններ կամ տվյալների ճշգրտում։
9.6. Միայն Ընկերության կողմից հայտը հաստատելուց հետո օգտատիրոջը կարող են հասանելի դառնալ գործարքի կատարման համար անհրաժեշտ տվյալները, այդ թվում՝ վճարման տվյալները, փոխանցման ցուցումները, բանկային հաշվեհամարը, բլոկչեյն հասցեն, վճարման նպատակը, վերջնաժամկետը կամ այլ կիրառելի տեղեկատվություն։
9.7. Գնման գործարքի դեպքում օգտատերը կատարում է ՀՀ դրամով վճարում, իսկ Ընկերությունը, վճարման ստացման, ստուգման և անհրաժեշտ համապատասխանության ստուգումների ավարտից հետո, իրականացնում է կրիպտոակտիվի փոխանցումը օգտատիրոջ նշած կրիպտոպանակի հասցեին։
9.8. Վաճառքի գործարքի դեպքում օգտատերը փոխանցում է կրիպտոակտիվը Ընկերության կողմից տրամադրված կրիպտոպանակի հասցեին, իսկ Ընկերությունը, կրիպտոակտիվի ստացման, բլոկչեյն հաստատումների, ռիսկերի և համապատասխանության ստուգումների ավարտից հետո, իրականացնում է ՀՀ դրամով վճարումը օգտատիրոջ ընտրած կամ հաստատված եղանակով։
9.9. Գործարքի կարգավիճակի փոփոխությունը կայքում, օգտատիրոջ անձնական էջում, էլեկտրոնային հաղորդագրությամբ կամ Ընկերության պաշտոնական հաղորդակցման այլ միջոցով համարվում է օգտատիրոջ պատշաճ ծանուցում տվյալ գործարքի ընթացիկ վիճակի վերաբերյալ։
9.10. Գործարքի որևէ կարգավիճակ չի սահմանափակում Ընկերության իրավունքը՝ գործարքի ցանկացած փուլում իրականացնել լրացուցիչ ստուգումներ, պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, կասեցնել, մերժել, չեղարկել կամ վերադարձման փուլ տեղափոխել գործարքը, եթե առկա են իրավական, տեխնիկական, համապատասխանության, վճարային, բլոկչեյն, անվտանգության կամ ռիսկերի կառավարման հիմքեր։
9.11. Եթե գործարքը չի կարող կատարվել այն դեպքում, երբ Ընկերությունը կամ օգտատերը արդեն ստացել է դրամական միջոց կամ կրիպտոակտիվ, գործարքը կարող է տեղափոխվել վերադարձման փուլ։ Վերադարձը կատարվում է օրենքով թույլատրելի, տեխնիկապես հնարավոր և համապատասխանության պահանջներին չհակասող կարգով՝ հանելով կիրառելի ծախսերը, ցանցային վճարները, բանկային վճարները, վճարային համակարգերի կամ երրորդ անձանց գանձումները, եթե այդպիսիք առկա են։
9.12. Գործարքը համարվում է ավարտված միայն այն դեպքում, երբ կայքում կամ Ընկերության պաշտոնական համակարգում այն ստացել է «Գործարքը կատարված է» կարգավիճակ կամ Ընկերությունը այլ կերպ հստակ հաստատել է գործարքի ավարտը։
Գնման գործարքի օգտատիրոջը տեսանելի կարգավիճակներն են՝
«Հայտը ստացվել է», «Հայտը ստուգվում է», «Ուշադրություն», «Փաստաթղթերը ստուգվում են», «Հայտը խմբագրվել է», «Հայտը հաստատվել է», «Հայտը կասեցված է», «Հայտը չեղարկված է», «Հայտը մերժվել է», «Սպասում է վճարման», «Վճարումը ստացվել է», «Վճարումը ստուգվում է», «Գործարքը խմբագրվել է», «Փոխանցումը կատարվում է», «Փոխանցումը կատարված է», «Գործարքը կատարված է», «Գործարքը մերժված է», «Վերադարձման փուլում է», «Վերադարձված է»։
Վաճառքի գործարքի օգտատիրոջը տեսանելի կարգավիճակներն են՝
«Հայտը ստացվել է», «Հայտը ստուգվում է», «Ուշադրություն», «Փաստաթղթերը ստուգվում են», «Հայտը խմբագրվել է», «Հայտը հաստատվել է», «Հայտը կասեցված է», «Հայտը չեղարկված է», «Հայտը մերժվել է», «Սպասում է փոխանցման», «Գործարքը ստուգվում է», «Գործարքը խմբագրվել է», «Գործարքը կատարվում է», «Գործարքը վճարվում է», «Գործարքը վճարված է», «Գործարքը կատարված է», «Գործարքը մերժված է», «Վերադարձման փուլում է», «Վերադարձված է»։
10. Փոխարժեքներ, սակագներ և միջնորդավճարներ
10.1. Կայքում հրապարակվող, հաշվարկվող կամ գործարքի ընթացքում ցուցադրվող փոխարժեքները, սակագները, միջնորդավճարները և այլ վճարները սահմանվում են Ընկերության կողմից և կարող են տարբերվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, միջազգային կամ տեղական կրիպտոակտիվների բորսաների, փոխանակման հարթակների, վճարային համակարգերի կամ շուկայական տվյալների այլ աղբյուրների հրապարակած ցուցանիշներից։
10.2. OurExchangeClub-ի կողմից ցուցադրվող փոխարժեքը կարող է ներառել շուկայական արժեքի, իրացվելիության, գործարքի ծավալի, կրիպտոակտիվի տեսակի, բլոկչեյն ցանցի, վճարման եղանակի, ռիսկի, գործառնական ծախսերի, ծառայության վճարի, Ընկերության եկամտի և այլ էական գործոնների ազդեցությունը։
10.3. Գործարքի վերջնական հաշվարկային պայմանները կիրառվում են միայն տվյալ գործարքի շրջանակում և միայն այն պահից, երբ գործարքը համապատասխան կարգով ստեղծվել, ստուգվել և հաստատվել է կայքի ընթացակարգով։
10.4. Գործարքի ստեղծման պահին օգտատիրոջը ցուցադրված փոխարժեքը, սակագինը կամ հաշվարկը կարող է ունենալ սահմանափակ գործողության ժամկետ։ Եթե օգտատերը սահմանված ժամկետում չի կատարում անհրաժեշտ գործողությունը, այդ թվում՝ չի իրականացնում վճարումը կամ կրիպտոակտիվի փոխանցումը, Ընկերությունն իրավունք ունի չեղարկել տվյալ հաշվարկը, փոփոխել պայմանները կամ առաջարկել նոր փոխարժեք։
10.5. Գործարքի հետ կապված կարող են կիրառվել լրացուցիչ վճարներ, այդ թվում՝ բանկային վճարներ, քարտային վճարներ, վճարահաշվարկային համակարգերի վճարներ, տերմինալային վճարներ, կանխիկ սպասարկման հետ կապված վճարներ, բլոկչեյն ցանցային վճարներ, գործընկեր կազմակերպությունների գանձումներ կամ այլ ծախսեր։
10.6. Եթե կայքում կամ գործարքի ընթացքում այլ բան հստակ նշված չէ, երրորդ անձանց, բանկերի, վճարային համակարգերի, բլոկչեյն ցանցերի կամ գործընկեր կազմակերպությունների կողմից գանձվող վճարները կարող են նվազեցնել օգտատիրոջ ստանալիք գումարը կամ կրիպտոակտիվի չափը կամ լրացուցիչ վճարման ենթակա լինել օգտատիրոջ կողմից։
10.7. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել սակագները, միջնորդավճարները, սահմանաչափերը, փոխարժեքների հաշվարկման սկզբունքները և կիրառվող վճարները՝ համապատասխան տեղեկատվությունը հրապարակելով կայքում կամ գործարքի համապատասխան փուլում ցուցադրելով օգտատիրոջը։
10.8. Օգտատերը պարտավոր է մինչև գործարքի հաստատումը ուշադիր ուսումնասիրել իրեն ցուցադրված փոխարժեքը, վճարվող կամ ստացվող գումարը, կրիպտոակտիվի չափը, հնարավոր վճարները, վերջնաժամկետները և գործարքի այլ էական պայմանները։
10.9. Օգտատիրոջ կողմից գործարքի շարունակումը, հաստատումը, վճարումը կամ կրիպտոակտիվի փոխանցումը համարվում է տվյալ պահին կայքում ցուցադրված գործարքային պայմանների ընդունում։
10.10. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այն վնասների կամ կորուստների համար, որոնք կարող են առաջանալ շուկայական գների փոփոխության, կրիպտոակտիվների բարձր տատանողականության, բորսայական գների տարբերության, բլոկչեյն ցանցային վճարների փոփոխության կամ գործարքի կատարման ընթացքում շուկայական պայմանների փոփոխության հետևանքով, եթե Ընկերությունը գործել է սույն պայմանների և կայքում հաստատված գործարքային ընթացակարգի համաձայն։
11. Օգտատիրոջ կողմից կրիպտոակտիվ գնելու կարգը
11.1. Կրիպտոակտիվ գնելու համար օգտատերը կայքում ստեղծում է գնման գործարքի հայտ՝ ընտրելով կամ լրացնելով գործարքի համար անհրաժեշտ տվյալները, այդ թվում՝ գնվող կրիպտոակտիվը, գործարքի գումարը ՀՀ դրամով, վճարման նախընտրելի եղանակը, կրիպտոակտիվի ստացման կրիպտոպանակի հասցեն, համապատասխան բլոկչեյն ցանցը և կայքում պահանջվող այլ տեղեկություններ։
11.2. Գնման գործարքի հայտ ստեղծելիս օգտատերը տեսնում է գործարքի հիմնական պայմանները, հասանելի վճարման եղանակները, հաշվարկային տվյալները, կիրառելի փոխարժեքը, հնարավոր վճարները, ժամկետները և այլ էական պայմաններ։ Այս փուլում օգտատիրոջը կարող են դեռ հասանելի չլինել Ընկերության բանկային հաշվեհամարը, վճարման կոնկրետ տվյալները կամ գործարքի կատարման համար անհրաժեշտ այլ տվյալները։
11.3. Գնման գործարքի հայտը ստանալուց հետո Ընկերությունը իրականացնում է օգտատիրոջ, գործարքի, վճարման եղանակի, սահմանաչափերի, ռիսկերի և համապատասխանության անհրաժեշտ ստուգումները։ Ընկերությունն իրավունք ունի հաստատել հայտը, մերժել այն, կասեցնել, չեղարկել, խմբագրել կամ օգտատիրոջից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ կամ տվյալների ճշգրտում։
11.4. Միայն Ընկերության կողմից գնման գործարքի հայտը հաստատելուց հետո օգտատիրոջը կարող են հասանելի դառնալ վճարման կոնկրետ տվյալները, այդ թվում՝ բանկային հաշվեհամարը, քարտային կամ վճարային համակարգի տվյալները, EasyWallet կամ EasyPay վճարման ցուցումները, կանխիկ վճարման վերաբերյալ ցուցումները, վճարման նպատակը, վճարման վերջնաժամկետը կամ այլ անհրաժեշտ տեղեկատվություն։
11.5. Օգտատերը պարտավոր է վճարումը կատարել բացառապես կայքում նշված տվյալներով, պայմաններով, եղանակով և ժամկետում։ Օգտատիրոջ կողմից այլ հաշվեհամարի, այլ վճարման նպատակի, սխալ գումարի, սխալ եղանակով կամ սահմանված ժամկետից ուշ կատարված վճարումը կարող է հանգեցնել գործարքի ուշացման, լրացուցիչ ստուգման, չեղարկման, մերժման կամ վերադարձման։
11.6. Գնման գործարքի շրջանակում օգտատերը կարող է վճարումը կատարել կայքում տվյալ պահին հասանելի եղանակներից մեկով, այդ թվում՝ բանկային հաշվով, բանկային քարտով, EasyWallet-ով, EasyPay տերմինալի միջոցով կամ կանխիկ եղանակով, եթե տվյալ եղանակը հասանելի է, թույլատրելի է և հաստատվել է Ընկերության կողմից տվյալ գործարքի համար։
11.7. Կանխիկ վճարումը, եթե այն հասանելի է տվյալ գործարքի համար, կարող է իրականացվել Ընկերության կողմից ներգրավված գործընկեր կազմակերպության միջոցով՝ օրենքով թույլատրելի սահմաններում և Ընկերության սահմանած ընթացակարգով։
11.8. Օգտատիրոջ կողմից վճարման կատարումը ինքնին չի նշանակում, որ գործարքը վերջնականապես կատարված է։ Վճարումը ենթակա է ստացման, նույնականացման, ստուգման և համապատասխանության գնահատման Ընկերության կողմից։
11.9. Ընկերությունը կրիպտոակտիվի փոխանցումը իրականացնում է միայն այն բանից հետո, երբ հաստատում է, որ օգտատիրոջ վճարումը փաստացի ստացվել է, վճարումը համապատասխանում է տվյալ գործարքի պայմաններին, ավարտվել են անհրաժեշտ համապատասխանության և ռիսկային ստուգումները, և առկա չեն գործարքի կատարմանը խոչընդոտող իրավական, տեխնիկական, վճարային, անվտանգության կամ այլ հիմքեր։
11.10. Կրիպտոակտիվը փոխանցվում է օգտատիրոջ կողմից նշված կրիպտոպանակի հասցեին և ընտրված բլոկչեյն ցանցով։ Օգտատերը լիարժեք պատասխանատվություն է կրում կրիպտոպանակի հասցեի, բլոկչեյն ցանցի, memo/tag/payment ID-ի, եթե կիրառելի է, և ստացման այլ տեխնիկական տվյալների ճշգրտության համար։
11.11. Եթե օգտատերը տրամադրում է սխալ կրիպտոպանակի հասցե, սխալ բլոկչեյն ցանց, սխալ memo/tag/payment ID կամ այլ սխալ տեխնիկական տվյալներ, ապա կրիպտոակտիվի փոխանցումը կարող է ուշանալ, չկատարվել կամ անդառնալիորեն կորչել։ Նման դեպքերում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում օգտատիրոջ սխալ կամ ոչ ամբողջական տվյալների հետևանքով առաջացած վնասների կամ կորուստների համար։
11.12. Կրիպտոակտիվի փոխանցումը համարվում է Ընկերության կողմից կատարված այն պահից, երբ Ընկերությունը գործարքը ուղարկում է համապատասխան բլոկչեյն ցանց՝ օգտատիրոջ տրամադրած կրիպտոպանակի հասցեով, կամ այն ստանում է կայքում սահմանված համապատասխան կարգավիճակ, եթե տվյալ գործարքի պայմաններով այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ։
11.13. Բլոկչեյն ցանցի ծանրաբեռնվածության, ցանցային վճարների փոփոխության, հաստատումների ուշացման, տեխնիկական խափանումների, կրիպտոպանակի ծառայությունների կամ երրորդ կողմերի համակարգերի խափանումների հետևանքով առաջացած ուշացումները չեն համարվում Ընկերության կողմից պարտավորության խախտում, եթե Ընկերությունը գործել է բարեխղճորեն և գործարքը կատարել է օգտատիրոջ կողմից ներկայացված տվյալների հիման վրա։
11.14. Եթե օգտատերը չի կատարում վճարումը սահմանված ժամկետում, կատարում է ոչ ամբողջական վճարում, կատարում է վճարում երրորդ անձի անունից կամ եղանակով, որը չի համապատասխանում Ընկերության պահանջներին, կամ չի ներկայացնում պահանջված լրացուցիչ փաստաթղթերը, Ընկերությունն իրավունք ունի չեղարկել, կասեցնել կամ մերժել գործարքը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերադարձնել ստացված միջոցները՝ օրենքով թույլատրելի, տեխնիկապես հնարավոր և համապատասխանության պահանջներին չհակասող կարգով։
11.15. Գնման գործարքը համարվում է ավարտված միայն այն դեպքում, երբ կայքում կամ Ընկերության պաշտոնական համակարգում այն ստացել է «Գործարքը կատարված է» կարգավիճակ կամ Ընկերությունը այլ կերպ հստակ հաստատել է գործարքի ավարտը։
12. Օգտատիրոջ կողմից կրիպտոակտիվ վաճառելու կարգը
12.1. Կրիպտոակտիվ վաճառելու համար օգտատերը կայքում ստեղծում է վաճառքի գործարքի հայտ՝ ընտրելով կամ լրացնելով գործարքի համար անհրաժեշտ տվյալները, այդ թվում՝ վաճառվող կրիպտոակտիվը, գործարքի չափը, համապատասխան բլոկչեյն ցանցը, ՀՀ դրամի ստացման նախընտրելի եղանակը և կայքում պահանջվող այլ տեղեկություններ։
12.2. Վաճառքի գործարքի հայտ ստեղծելիս օգտատերը տեսնում է գործարքի հիմնական պայմանները, հասանելի փոխանցման և վճարման ստացման եղանակները, հաշվարկային տվյալները, կիրառելի փոխարժեքը, հնարավոր վճարները, ժամկետները և այլ էական պայմաններ։ Այս փուլում օգտատիրոջը կարող են դեռ հասանելի չլինել Ընկերության կրիպտոպանակի հասցեն կամ գործարքի կատարման համար անհրաժեշտ այլ կոնկրետ տվյալները։
12.3. Վաճառքի գործարքի հայտը ստանալուց հետո Ընկերությունը իրականացնում է օգտատիրոջ, գործարքի, ընտրված բլոկչեյն ցանցի, ՀՀ դրամի ստացման եղանակի, սահմանաչափերի, ռիսկերի և համապատասխանության անհրաժեշտ ստուգումները։ Ընկերությունն իրավունք ունի հաստատել հայտը, մերժել այն, կասեցնել, չեղարկել, խմբագրել կամ օգտատիրոջից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ կամ տվյալների ճշգրտում։
12.4. Միայն Ընկերության կողմից վաճառքի գործարքի հայտը հաստատելուց հետո օգտատիրոջը կարող են հասանելի դառնալ գործարքի կատարման համար անհրաժեշտ տվյալները, այդ թվում՝ Ընկերության կրիպտոպանակի հասցեն, համապատասխան բլոկչեյն ցանցը, անհրաժեշտության դեպքում memo/tag/payment ID-ն կամ այլ լրացուցիչ տեխնիկական տվյալը, փոխանցման վերջնաժամկետը և այլ կիրառելի տեղեկատվություն։
12.5. Օգտատերը պարտավոր է կրիպտոակտիվը փոխանցել բացառապես կայքում նշված կրիպտոպանակի հասցեին, ճիշտ բլոկչեյն ցանցով, ճիշտ չափով և սահմանված ժամկետում։ Օգտատիրոջ կողմից սխալ կրիպտոպանակի հասցեին, սխալ բլոկչեյն ցանցով, սխալ չափով, սխալ memo/tag/payment ID-ով կամ սահմանված ժամկետից ուշ կատարված փոխանցումը կարող է հանգեցնել գործարքի ուշացման, լրացուցիչ ստուգման, չեղարկման, մերժման կամ կրիպտոակտիվի անդառնալի կորստի։
12.6. Օգտատիրոջ կողմից կրիպտոակտիվի փոխանցումը ինքնին չի նշանակում, որ գործարքը վերջնականապես կատարված է կամ Ընկերությունը պարտավոր է անհապաղ կատարել ՀՀ դրամով վճարումը։ Կրիպտոակտիվը ենթակա է ստացման, բլոկչեյն հաստատումների, տեխնիկական ստուգման, ռիսկերի գնահատման և համապատասխանության ստուգման Ընկերության կողմից։
12.7. Ընկերությունն իրավունք ունի պահանջել բլոկչեյն հաստատումների անհրաժեշտ քանակ՝ մինչև կրիպտոակտիվը համարվի փաստացի ստացված և գործարքի կատարման համար ընդունելի։
12.8. Ընկերությունն իրավունք ունի ստուգել ստացված կրիպտոակտիվի ծագումը, գործարքի պատմությունը, կրիպտոպանակի հասցեի ռիսկայնությունը, բլոկչեյն վերլուծության արդյունքները, պատժամիջոցային կամ այլ ռիսկերը, ինչպես նաև պահանջել օգտատիրոջից լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ կամ տվյալներ։
12.9. Եթե ստացված կրիպտոակտիվը, դրա աղբյուրը, փոխանցման ուղին, կապված կրիպտոպանակի հասցեները կամ գործարքի այլ հանգամանքներ Ընկերության գնահատմամբ առաջացնում են իրավական, համապատասխանության, պատժամիջոցային, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, խարդախության, անվտանգության կամ այլ ռիսկեր, Ընկերությունն իրավունք ունի կասեցնել, մերժել կամ չեղարկել գործարքը, պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ գործարքը տեղափոխել վերադարձման փուլ՝ օրենքով թույլատրելի և տեխնիկապես հնարավոր լինելու դեպքում։
12.10. Ընկերությունը ՀՀ դրամով վճարումը իրականացնում է միայն այն բանից հետո, երբ հաստատում է, որ կրիպտոակտիվը փաստացի ստացվել է Ընկերության կողմից տրամադրված կրիպտոպանակի հասցեին, ստացվել են անհրաժեշտ բլոկչեյն հաստատումները, ավարտվել են համապատասխանության և ռիսկային ստուգումները, և առկա չեն գործարքի կատարմանը խոչընդոտող իրավական, տեխնիկական, վճարային, անվտանգության կամ այլ հիմքեր։
12.11. Վաճառքի գործարքի շրջանակում օգտատերը կարող է ՀՀ դրամը ստանալ կայքում տվյալ պահին հասանելի եղանակներից մեկով, այդ թվում՝ բանկային հաշվին, բանկային քարտին, EasyWallet-ին կամ կանխիկ եղանակով, եթե տվյալ եղանակը հասանելի է, թույլատրելի է և հաստատվել է Ընկերության կողմից տվյալ գործարքի համար։
12.12. Կանխիկ վճարումը, եթե այն հասանելի է տվյալ գործարքի համար, կարող է իրականացվել Ընկերության կողմից ներգրավված գործընկեր կազմակերպության միջոցով՝ օրենքով թույլատրելի սահմաններում և Ընկերության սահմանած ընթացակարգով։
12.13. Օգտատերը պարտավոր է տրամադրել ՀՀ դրամի ստացման ճշգրիտ և իրեն պատկանող տվյալներ։ Երրորդ անձի բանկային հաշվին, քարտին, դրամապանակին կամ այլ վճարային միջոցին վճարումը կարող է մերժվել, կասեցվել կամ ենթարկվել լրացուցիչ ստուգման, եթե այն նախապես չի հաստատվել Ընկերության կողմից և չի համապատասխանում Ընկերության պահանջներին։
12.14. Բանկերի, վճարային համակարգերի, EasyWallet-ի, կանխիկ սպասարկման գործընկերների կամ այլ երրորդ անձանց տեխնիկական խափանումների, ուշացումների, սահմանափակումների կամ գանձումների հետևանքով առաջացած ուշացումները կամ ծախսերը չեն համարվում Ընկերության կողմից պարտավորության խախտում, եթե Ընկերությունը գործել է բարեխղճորեն և գործարքը կատարել է սույն պայմանների համաձայն։
12.15. Եթե օգտատերը չի փոխանցում կրիպտոակտիվը սահմանված ժամկետում, փոխանցում է ոչ ամբողջական չափով, փոխանցում է սխալ կրիպտոակտիվ, սխալ բլոկչեյն ցանցով կամ սխալ տեխնիկական տվյալներով, կամ չի ներկայացնում պահանջված լրացուցիչ փաստաթղթերը, Ընկերությունն իրավունք ունի չեղարկել, կասեցնել կամ մերժել գործարքը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերադարձնել ստացված կրիպտոակտիվը՝ օրենքով թույլատրելի, տեխնիկապես հնարավոր և համապատասխանության պահանջներին չհակասող կարգով։
12.16. Վաճառքի գործարքը համարվում է ավարտված միայն այն դեպքում, երբ կայքում կամ Ընկերության պաշտոնական համակարգում այն ստացել է «Գործարքը կատարված է» կարգավիճակ կամ Ընկերությունը այլ կերպ հստակ հաստատել է գործարքի ավարտը։
13. Կանխիկ գործառնություններ և գործընկեր կազմակերպություն
13.1. Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում կանխիկ դրամական միջոցների ընդունումը, հավաքագրումը, տրամադրումը կամ դրանց հետ կապված օժանդակ գործողությունները կարող են իրականացվել Ընկերության կողմից ներգրավված գործընկեր կազմակերպության միջոցով՝ օրենքով թույլատրելի սահմաններում և Ընկերության սահմանած ընթացակարգով։
13.2. Կանխիկ գործառնության հասանելիությունը յուրաքանչյուր գործարքի համար որոշվում է Ընկերության կողմից՝ հաշվի առնելով գործարքի տեսակը, գումարը, օգտատիրոջ ռիսկային պրոֆիլը, նույնականացման արդյունքները, կիրառելի սահմանաչափերը, գործընկեր կազմակերպության հասանելիությունը, իրավական և համապատասխանության պահանջները։
13.3. Կանխիկ գործառնությունը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ տվյալ գործարքի համար այն հասանելի է կայքում, հաստատվել է Ընկերության կողմից և չի հակասում կիրառելի օրենսդրությանը, սահմանաչափերին, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման պահանջներին, պատժամիջոցային սահմանափակումներին կամ Ընկերության ներքին քաղաքականություններին։
13.4. Օգտատերը պարտավոր է կանխիկ գործառնության ժամանակ ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և, անհրաժեշտության դեպքում, ստորագրել կամ հաստատել կանխիկի վճարման, ստացման, հանձնման, ընդունման կամ գործարքի էական պայմանները հավաստող փաստաթղթեր, անդորրագրեր, ակտեր կամ էլեկտրոնային հաստատումներ։
13.5. Կանխիկ գործառնության փաստը կարող է ամրագրվել անդորրագրով, ակտով, էլեկտրոնային գրառմամբ, ստորագրությամբ, տեսագրությամբ, գործընկեր կազմակերպության հաշվետվությամբ, վճարային փաստաթղթով կամ օրենքով թույլատրելի այլ ապացույցով։
13.6. Գործընկեր կազմակերպությունը կարող է իրականացնել միայն այն գործողությունները, որոնք թույլատրված են օրենսդրությամբ, Ընկերության և գործընկեր կազմակերպության միջև կնքված պայմանագրով, ինչպես նաև տվյալ գործարքի հաստատված պայմաններով։
13.7. Կանխիկ գործառնության իրականացումը գործընկեր կազմակերպության միջոցով չի ազատում օգտատիրոջը սույն պայմաններով, կայքի ընթացակարգերով և կիրառելի օրենսդրությամբ նախատեսված պարտավորություններից, այդ թվում՝ նույնականացման, լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման, գործարքի նպատակի բացատրության և միջոցների կամ կրիպտոակտիվների ծագման հիմնավորման պարտավորություններից։
13.8. Ընկերությունն իրավունք ունի մերժել, կասեցնել կամ չեղարկել կանխիկ գործառնությունը, եթե օգտատերը չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը, հրաժարվում է ստորագրել կամ հաստատել անհրաժեշտ փաստաթղթերը, գործարքը գերազանցում է սահմանված սահմանաչափերը, առկա են իրավական, համապատասխանության, անվտանգության, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, պատժամիջոցային կամ այլ ռիսկեր, կամ կանխիկ գործառնությունը տվյալ պահին հասանելի չէ։
13.9. Կանխիկ գործառնության հասանելիությունը չի նշանակում, որ օգտատերը իրավունք ունի պահանջելու կանխիկ սպասարկում ցանկացած գումարի չափով, ցանկացած վայրում, ցանկացած ժամի կամ ցանկացած պայմաններով։ Ընկերությունն իրավունք ունի սահմանել կանխիկ գործառնությունների վայրերը, ժամերը, սահմանաչափերը, նախնական հաստատման կարգը և այլ պայմանները։
13.10. Կանխիկ գործառնությունների հետ կապված գործընկեր կազմակերպության տեխնիկական, գործառնական, ժամանակային կամ այլ սահմանափակումների հետևանքով առաջացած ուշացումները չեն համարվում Ընկերության կողմից պարտավորության խախտում, եթե Ընկերությունը գործել է բարեխղճորեն և օրենքով թույլատրելի սահմաններում։
13.11. Եթե կանխիկ գործառնությունը չի կարող իրականացվել իրավական, տեխնիկական, համապատասխանության, անվտանգության կամ գործընկեր կազմակերպության հասանելիության պատճառներով, Ընկերությունը կարող է առաջարկել վճարման կամ ստացման այլ հասանելի եղանակ, կասեցնել գործարքը, չեղարկել այն կամ տեղափոխել վերադարձման փուլ՝ սույն պայմաններով սահմանված կարգով։
13.12. Օգտատերը համաձայնում է, որ կանխիկ գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տվյալները կարող են փոխանցվել գործընկեր կազմակերպությանը այնքան ծավալով, որքան անհրաժեշտ է տվյալ գործառնության կատարման, նույնականացման, հաշվառման, անվտանգության, համապատասխանության և ապացուցողական նպատակներով։
14. Լրացուցիչ փաստաթղթեր և գործարքի ստուգում
14.1. Ընկերությունն իրավունք ունի օգտատիրոջ գրանցման, նույնականացման, գործարքի հայտի ստուգման, գործարքի կատարման, գործարքից հետո վերահսկողության կամ այլ անհրաժեշտ փուլում օգտատիրոջից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, տեղեկություններ, բացատրություններ, հայտարարություններ կամ տվյալների ճշգրտում։
14.2. Լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ կարող են պահանջվել, մասնավորապես, օգտատիրոջ ինքնությունը, բնակության կամ գտնվելու վայրը, իրավունակությունը, ներկայացուցչական լիազորությունները, միջոցների և եկամուտների ծագումը, կրիպտոակտիվների ձեռքբերման կամ ստացման աղբյուրը, գործարքի նպատակը և տնտեսական իմաստը, վճարման աղբյուրը, բանկային հաշվի, քարտի, EasyWallet-ի կամ կրիպտոպանակի հասցեի պատկանելիությունը, իրական շահառուին, հարկային կամ ռեզիդենտության կարգավիճակը, ինչպես նաև այլ էական հանգամանքներ հաստատելու նպատակով։
14.3. Ընկերությունն իրավունք ունի որոշել պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակը, ծավալը, ներկայացման ձևը և ժամկետը՝ հաշվի առնելով օգտատիրոջ ռիսկային պրոֆիլը, գործարքի չափը, ընտրված վճարման կամ փոխանցման եղանակը, կրիպտոակտիվի տեսակը, բլոկչեյն ցանցը, գործարքի պատմությունը, իրավական պահանջները և Ընկերության ներքին քաղաքականությունները։
14.4. Օգտատերը պարտավոր է տրամադրել պահանջված փաստաթղթերը, տեղեկությունները, բացատրությունները կամ տվյալների ճշգրտումները Ընկերության սահմանած ժամկետում՝ ճշգրիտ, ամբողջական, ընթեռնելի և հավաստի ձևով։
14.5. Եթե օգտատերը չի տրամադրում պահանջված փաստաթղթերը կամ տեղեկությունները, տրամադրում է ոչ ամբողջական, ոչ ընթեռնելի, կեղծ, հակասական, ապակողմնորոշիչ կամ Ընկերության գնահատմամբ ոչ բավարար տվյալներ, Ընկերությունն իրավունք ունի չհաստատել հայտը, կասեցնել, չեղարկել կամ մերժել գործարքը, սահմանափակել օգտահաշվի կամ ծառայությունների հասանելիությունը, տեղափոխել գործարքը վերադարձման փուլ կամ դադարեցնել օգտատիրոջ հետ հարաբերությունները։
14.6. Ընկերությունն իրավունք ունի ստուգել օգտատիրոջ ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների իսկությունը, համապատասխանությունը և ամբողջականությունը՝ օգտագործելով սեփական ներքին միջոցները, երրորդ կողմի ծառայություններ, նույնականացման համակարգեր, բանկային կամ վճարային տվյալներ, բլոկչեյն վերլուծության գործիքներ, բաց աղբյուրներ, պետական կամ մասնավոր ռեեստրներ և օրենքով թույլատրելի այլ միջոցներ։
14.7. Գործարքի ստուգման ընթացքում Ընկերությունը կարող է ուսումնասիրել գործարքի գումարը, վճարման եղանակը, վճարողի կամ ստացողի տվյալները, կրիպտոակտիվի ծագումը, կրիպտոպանակի հասցեի ռիսկայնությունը, բլոկչեյն փոխանցման պատմությունը, օգտատիրոջ նախորդ գործարքները, անսովոր կամ կասկածելի վարքագիծը, պատժամիջոցային ռիսկերը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման պահանջները, ինչպես նաև այլ իրավական, տեխնիկական, գործառնական կամ ռիսկային հանգամանքներ։
14.8. Գործարքի ստուգման կամ լրացուցիչ փաստաթղթերի պահանջի ժամանակահատվածում Ընկերությունը կարող է ժամանակավորապես կասեցնել գործարքը, չտրամադրել վճարման կամ փոխանցման տվյալները, չկատարել կրիպտոակտիվի կամ ՀՀ դրամի փոխանցումը, կամ սահմանափակել գործարքի հետագա ընթացքը մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը։
14.9. Լրացուցիչ փաստաթղթերի պահանջը, գործարքի ստուգումը կամ գործարքի ժամանակավոր կասեցումը չի համարվում Ընկերության կողմից պարտավորության խախտում, եթե այդ գործողությունները կատարվում են իրավական, համապատասխանության, անվտանգության, ռիսկերի կառավարման, վճարային, բլոկչեյն կամ ապացուցողական նպատակներով։
14.10. Ընկերությունը պարտավոր չէ օգտատիրոջը բացահայտել ստուգումների ամբողջական մեթոդաբանությունը, ներքին ռիսկային չափանիշները, մոնիթորինգի գործիքները, գործընկերների կամ երրորդ կողմերի գնահատման արդյունքները, եթե դրանց բացահայտումը կարող է վնասել Ընկերության անվտանգության, համապատասխանության կամ ռիսկերի կառավարման համակարգին, խախտել օրենքի պահանջները կամ երրորդ անձանց իրավունքները։
14.11. Օգտատիրոջ կողմից լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացումը չի երաշխավորում գործարքի հաստատումը կամ կատարումը։ Ընկերությունը պահպանում է գործարքը հաստատելու, մերժելու, կասեցնելու, չեղարկելու կամ վերադարձման փուլ տեղափոխելու իրավունքը՝ ստուգումների արդյունքների հիման վրա։
14.12. Ընկերությունն իրավունք ունի պահպանել ստացված փաստաթղթերը, տեղեկությունները, բացատրությունները, հաղորդակցությունները և ստուգումների արդյունքները օրենքով սահմանված ժամկետներով կամ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է իրավական, հաշվապահական, հարկային, համապատասխանության, անվտանգության, վեճերի լուծման և ապացուցողական նպատակներով։
15. Գործարքի մերժում, կասեցում, չեղարկում և վերադարձ
15.1. Ընկերությունն իրավունք ունի գործարքի ցանկացած փուլում մերժել, կասեցնել, չեղարկել կամ վերադարձման փուլ տեղափոխել գործարքը, եթե առկա են սույն պայմաններով, կայքում հրապարակված քաղաքականություններով, Ընկերության ներքին ընթացակարգերով կամ կիրառելի օրենսդրությամբ նախատեսված հիմքեր։
15.2. Գործարքը կարող է կասեցվել, մերժվել կամ չեղարկվել, մասնավորապես, եթե՝
ա) օգտատերը չի անցել կամ պատշաճ չի ավարտել նույնականացումը,
բ) օգտատերը չի ներկայացրել պահանջված լրացուցիչ փաստաթղթերը, տեղեկությունները կամ բացատրությունները,
գ) օգտատիրոջ ներկայացրած տվյալները կեղծ, թերի, հակասական, ոչ ընթեռնելի, ապակողմնորոշիչ կամ ոչ բավարար են,
դ) գործարքը գերազանցում է սահմանված սահմանաչափերը կամ չի համապատասխանում Ընկերության ռիսկային քաղաքականությանը,
ե) վճարումը կամ կրիպտոակտիվի փոխանցումը չի կատարվել սահմանված ժամկետում, կատարվել է սխալ տվյալներով, սխալ չափով կամ սխալ եղանակով,
զ) վճարումը կամ կրիպտոակտիվի փոխանցումը կատարվել է երրորդ անձի կողմից կամ երրորդ անձի օգտին՝ առանց Ընկերության նախնական հաստատման,
է) առկա են փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, պատժամիջոցային, խարդախության, կոռուպցիոն, հարկային, իրավական, անվտանգության կամ այլ ռիսկեր,
ը) գործարքի կատարումը կարող է հակասել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, օգտատիրոջ նկատմամբ կիրառելի այլ իրավասության պահանջներին, իրավասու մարմնի պահանջին կամ Ընկերության ներքին քաղաքականություններին,
թ) առկա են տեխնիկական խափանումներ, բանկային կամ վճարային համակարգերի սահմանափակումներ, բլոկչեյն ցանցի խնդիրներ, կրիպտոպանակի կամ երրորդ կողմերի ծառայությունների խափանումներ,
ժ) գործարքի կատարումը տվյալ պահին անհնար է, ոչ ողջամիտ, բարձր ռիսկային կամ Ընկերության գնահատմամբ անընդունելի։
15.3. Գործարքի կասեցումը ժամանակավոր միջոց է և կարող է կիրառվել մինչև անհրաժեշտ ստուգումների, լրացուցիչ փաստաթղթերի ուսումնասիրության, տեխնիկական կամ վճարային հարցերի պարզաբանման, իրավական կամ համապատասխանության գնահատման ավարտը։
15.4. Գործարքի չեղարկումը կարող է կիրառվել այն դեպքերում, երբ գործարքը չի կարող շարունակվել օգտատիրոջ գործողության կամ անգործության, ժամկետների խախտման, սխալ տվյալների, տեխնիկական անհնարինության կամ այլ ոչ ռիսկային հիմքերով։
15.5. Գործարքի մերժումը կարող է կիրառվել այն դեպքերում, երբ Ընկերության գնահատմամբ առկա են իրավական, համապատասխանության, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, պատժամիջոցային, խարդախության, անվտանգության կամ այլ էական ռիսկեր։
15.6. Եթե գործարքը կասեցվում, չեղարկվում կամ մերժվում է այն փուլում, երբ Ընկերությունը արդեն ստացել է օգտատիրոջ դրամական միջոցները կամ կրիպտոակտիվը, գործարքը կարող է տեղափոխվել վերադարձման փուլ, եթե վերադարձը թույլատրելի է օրենքով, տեխնիկապես հնարավոր է և չի հակասում համապատասխանության կամ իրավասու մարմինների պահանջներին։
15.7. Վերադարձը կարող է իրականացվել նույն եղանակով, որով ստացվել են դրամական միջոցները կամ կրիպտոակտիվը, կամ Ընկերության կողմից հաստատված այլ եղանակով՝ հաշվի առնելով իրավական, տեխնիկական, վճարային, բլոկչեյն, անվտանգության և համապատասխանության սահմանափակումները։
15.8. Վերադարձման ենթակա գումարից կամ կրիպտոակտիվից կարող են հանվել կիրառելի բանկային վճարները, վճարային համակարգերի վճարները, բլոկչեյն ցանցային վճարները, գործընկեր կազմակերպության գանձումները, կանխիկ սպասարկման հետ կապված ծախսերը, երրորդ անձանց գանձումները և գործարքի իրականացման կամ վերադարձի հետ կապված այլ փաստացի ծախսերը, եթե դա չի հակասում կիրառելի օրենսդրությանը։
15.9. Եթե վերադարձը հնարավոր չէ սխալ կրիպտոպանակի հասցեի, սխալ բլոկչեյն ցանցի, սխալ memo/tag/payment ID-ի, տեխնիկական անհնարինության, պատժամիջոցային, իրավական, համապատասխանության կամ անվտանգության պատճառներով, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում վերադարձի անհնարինության կամ ուշացման համար, եթե գործել է բարեխղճորեն և սույն պայմանների շրջանակում։
15.10. Ընկերությունը պարտավոր չէ օգտատիրոջը բացահայտել գործարքի մերժման, կասեցման կամ վերադարձի բոլոր ներքին պատճառները, եթե դրանց բացահայտումը կարող է խախտել օրենքի պահանջները, անվտանգության կանոնները, համապատասխանության համակարգի արդյունավետությունը, իրավասու մարմնի ցուցումները կամ երրորդ անձանց իրավունքները։
15.11. Գործարքի կասեցումը, չեղարկումը, մերժումը կամ վերադարձման փուլ տեղափոխումը չի համարվում Ընկերության կողմից պարտավորության խախտում, եթե այդ գործողությունը կատարվել է սույն պայմանների, կայքի ընթացակարգերի, իրավական պահանջների, անվտանգության, համապատասխանության կամ ռիսկերի կառավարման նպատակներով։
15.12. Գործարքը համարվում է վերադարձված միայն այն դեպքում, երբ կայքում կամ Ընկերության պաշտոնական համակարգում այն ստացել է «Վերադարձված է» կարգավիճակ կամ Ընկերությունը այլ կերպ հստակ հաստատել է վերադարձի ավարտը։
16. Օգտատիրոջ հայտարարությունները և երաշխիքները
16.1. Սույն պայմաններն ընդունելով, կայքում գրանցվելով, նույնականացում անցնելով, գործարքի հայտ ստեղծելով կամ OurExchangeClub-ի ծառայություններից օգտվելով՝ օգտատերը հայտարարում և երաշխավորում է, որ տրամադրված բոլոր տվյալները, փաստաթղթերը, բացատրությունները և տեղեկությունները ճշգրիտ, ամբողջական, արդիական և իրական են։
16.2. Օգտատերը հայտարարում և երաշխավորում է, որ ունի սույն պայմանները ընդունելու, կայքում գրանցվելու, գործարքներ ստեղծելու և համապատասխան պարտավորություններ ստանձնելու անհրաժեշտ իրավունակություն, գործունակություն և, իրավաբանական անձի կամ այլ անձի անունից հանդես գալու դեպքում, պատշաճ լիազորություններ։
16.3. Օգտատերը հայտարարում և երաշխավորում է, որ գործում է իր անունից, իր հաշվին և իր շահերից ելնելով, եթե այլ բան նախապես հստակ բացահայտված, փաստաթղթավորված և Ընկերության կողմից ընդունված չէ։
16.4. Օգտատերը հայտարարում և երաշխավորում է, որ իր կողմից օգտագործվող դրամական միջոցները, կրիպտոակտիվները և այլ գույքային արժեքները ունեն օրինական և փաստաթղթերով հիմնավորվող ծագում։
16.5. Օգտատերը հայտարարում և երաշխավորում է, որ OurExchangeClub-ի ծառայությունները չի օգտագործում և չի օգտագործելու փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, պատժամիջոցների շրջանցման, խարդախության, կոռուպցիոն գործունեության, հարկերից խուսափելու, ապօրինի եկամուտների օրինականացման, անօրինական ապրանքների կամ ծառայությունների շրջանառության կամ որևէ այլ անօրինական նպատակի համար։
16.6. Օգտատերը հայտարարում և երաշխավորում է, որ չի գտնվում միջազգային, օտարերկրյա կամ տեղական պատժամիջոցների ցանկերում, չի գործում նման ցանկերում գտնվող անձանց անունից կամ օգտին և գործարքի իրական շահառուն չի հանդիսանում պատժամիջոցների տակ գտնվող անձ։
16.7. Օգտատերը հայտարարում և երաշխավորում է, որ իր կողմից տրամադրված բանկային հաշիվը, բանկային քարտը, EasyWallet-ը, կրիպտոպանակը, կրիպտոպանակի հասցեն կամ այլ վճարային/ստացման միջոցը պատկանում է իրեն կամ իր կողմից պատշաճ կերպով վերահսկվում է, եթե այլ բան նախապես բացահայտված և Ընկերության կողմից ընդունված չէ։
16.8. Օգտատերը հայտարարում և երաշխավորում է, որ ինքնուրույն է կայացնում կրիպտոակտիվ գնելու կամ վաճառելու որոշումը, հասկանում է կրիպտոակտիվների շուկայական, տեխնիկական, իրավական, հարկային և գործառնական ռիսկերը և չի դիտարկում Ընկերության կողմից տրամադրված որևէ տեղեկատվություն որպես ներդրումային, ֆինանսական, իրավաբանական կամ հարկային խորհրդատվություն։
16.9. Օգտատերը հայտարարում և երաշխավորում է, որ իր նկատմամբ կիրառելի որևէ օրենք, պայմանագրային պարտավորություն, դատարանի ակտ, պետական մարմնի որոշում կամ այլ սահմանափակում չի արգելում կամ չի սահմանափակում OurExchangeClub-ի ծառայություններից օգտվելը կամ տվյալ գործարքի կատարումը։
16.10. Օգտատերը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը, եթե սույն բաժնում նշված որևէ հայտարարություն կամ երաշխիք դառնում է ոչ ճշգրիտ, փոփոխվում է կամ այլևս չի համապատասխանում իրականությանը։
16.11. Օգտատիրոջ կողմից սույն բաժնում նշված հայտարարությունների կամ երաշխիքների խախտումը կարող է հիմք հանդիսանալ օգտահաշվի սահմանափակման, գործարքի կասեցման, չեղարկման, մերժման, վերադարձման փուլ տեղափոխման, ծառայությունների դադարեցման, ինչպես նաև Ընկերության կրած վնասների, ծախսերի, տուգանքների, պահանջների կամ կորուստների փոխհատուցման պահանջի համար։
16.12. Օգտատերը պարտավորվում է փոխհատուցել Ընկերությանը այն վնասները, կորուստները, ծախսերը, տուգանքները, իրավական կամ վարչական ծախսերը և երրորդ անձանց պահանջները, որոնք առաջացել են օգտատիրոջ կողմից կեղծ, ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տվյալներ տրամադրելու, անօրինական միջոցներ կամ կրիպտոակտիվներ օգտագործելու, երրորդ անձանց իրավունքները խախտելու կամ սույն պայմանները խախտելու հետևանքով։
17. Կրիպտոակտիվների ռիսկերի ընդունում
17.1. Օգտատերը հաստատում է, որ հասկանում և ընդունում է՝ կրիպտոակտիվները բարձր ռիսկային, բարձր տատանողականությամբ և տեխնիկապես բարդ թվային ակտիվներ են, որոնց արժեքը կարող է կարճ ժամանակահատվածում էականորեն աճել կամ նվազել։
17.2. Ընկերությունը չի երաշխավորում որևէ կրիպտոակտիվի արժեքը, ապագա գինը, իրացվելիությունը, կայունությունը, եկամտաբերությունը, շուկայական պահանջարկը կամ պահպանվող արժեքը։
17.3. Օգտատերը գիտակցում է, որ կրիպտոակտիվների գինը կարող է տարբերվել տարբեր բորսաներում, փոխանակման հարթակներում, շուկաներում և տվյալների աղբյուրներում, իսկ OurExchangeClub-ի կողմից կիրառվող փոխարժեքը կարող է տարբերվել այդ աղբյուրներում հրապարակվող գներից կամ փոխարժեքներից։
17.4. Օգտատերը հասկանում է, որ բլոկչեյն ցանցերով կատարվող փոխանցումները, որպես կանոն, անշրջելի են։ Սխալ կրիպտոպանակի հասցեով, սխալ բլոկչեյն ցանցով, սխալ memo/tag/payment ID-ով կամ այլ սխալ տեխնիկական տվյալներով կատարված փոխանցումները կարող են հանգեցնել կրիպտոակտիվի անդառնալի կորստի։
17.5. Օգտատերը լիարժեք պատասխանատվություն է կրում իր կողմից տրամադրված կրիպտոպանակի հասցեի, բլոկչեյն ցանցի, memo/tag/payment ID-ի և այլ տեխնիկական տվյալների ճշգրտության համար։
17.6. Բլոկչեյն ցանցերը կարող են ենթարկվել ծանրաբեռնվածության, ուշացումների, բարձր ցանցային վճարների, տեխնիկական խափանումների, հաստատումների ձգձգման, թարմացումների, ցանցի բաժանումների, սխալների կամ այլ տեխնիկական և գործառնական ռիսկերի։
17.7. Կրիպտոակտիվների փոխանցման կամ ստացման ժամանակ կարող են առաջանալ երրորդ կողմերի հետ կապված ռիսկեր, այդ թվում՝ կրիպտոպանակի ծառայությունների, բորսաների, վճարային համակարգերի, բանկերի, ինտերնետ կապի, սարքերի, ծրագրային ապահովման կամ այլ տեխնիկական ծառայությունների խափանումներ։
17.8. Օգտատերը հասկանում է, որ կրիպտոակտիվների նկատմամբ իրավական, հարկային, կարգավորող և հաշվետվական պահանջները կարող են փոփոխվել, և նման փոփոխությունները կարող են ազդել օգտատիրոջ իրավունքների, պարտականությունների, գործարքների հնարավորության, հարկային պարտավորությունների կամ կրիպտոակտիվների օգտագործման վրա։
17.9. Օգտատերը պարտավոր է ինքնուրույն գնահատել կրիպտոակտիվ գնելու կամ վաճառելու նպատակահարմարությունը, ռիսկերը և հետևանքները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ստանալ անկախ իրավաբանական, հարկային, ֆինանսական կամ տեխնիկական խորհրդատվություն։
17.10. Ընկերության կողմից կայքում, հաղորդակցություններում կամ գործարքի ընթացքում տրամադրված որևէ տեղեկատվություն չի հանդիսանում ներդրումային, ֆինանսական, իրավաբանական, հարկային կամ այլ մասնագիտական խորհրդատվություն և չի կարող դիտարկվել որպես կրիպտոակտիվ գնելու, վաճառելու կամ պահելու առաջարկություն։
17.11. Օգտատերը ընդունում է, որ կրիպտոակտիվների հետ կապված բոլոր շուկայական, տեխնիկական, իրավական, հարկային և գործառնական ռիսկերը կրում է ինքնուրույն՝ այնքանով, որքանով դրանք չեն առաջացել Ընկերության դիտավորությամբ կամ օրենքով ապացուցված մեղավոր գործողությամբ։
17.12. Սույն պայմաններն ընդունելով և գործարք ստեղծելով՝ օգտատերը հաստատում է, որ կարդացել, հասկացել և ընդունում է կրիպտոակտիվների հետ կապված ռիսկերը և պատրաստ է կրել դրանց հնարավոր հետևանքները։
18. Հարկեր և հաշվետվություններ
18.1. Օգտատերը ինքնուրույն և ամբողջությամբ պատասխանատվություն է կրում OurExchangeClub-ի միջոցով իրականացված կամ նախատեսվող գործարքների հետ կապված իր հարկային, հաշվետվական, հայտարարագրման և այլ հանրային-իրավական պարտավորությունների գնահատման, հաշվարկման, հայտարարագրման և կատարման համար։
18.2. Ընկերությունը չի հանդիսանում օգտատիրոջ հարկային խորհրդատուն և չի տրամադրում անհատական հարկային, հաշվապահական, իրավաբանական կամ ֆինանսական խորհրդատվություն օգտատիրոջ գործարքների հարկային հետևանքների վերաբերյալ։
18.3. Օգտատերը պարտավոր է ինքնուրույն պարզել և պահպանել իր նկատմամբ կիրառելի հարկային և հաշվետվական պահանջները՝ հաշվի առնելով իր քաղաքացիությունը, ռեզիդենտությունը, հարկային ռեզիդենտությունը, բնակության կամ գտնվելու վայրը, գործարքի բնույթը, գործարքի չափը և այլ էական հանգամանքներ։
18.4. Եթե օգտատերը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, հանդիսանում է այլ պետության քաղաքացի, ռեզիդենտ կամ հարկային ռեզիդենտ, կամ ծառայություններից օգտվում է այլ իրավասության տարածքից, ապա նա ինքնուրույն պատասխանատվություն է կրում իր նկատմամբ կիրառելի օտարերկրյա հարկային, հաշվետվական, արտարժութային, ֆինանսական կամ այլ իրավական պահանջների պահպանման համար։
18.5. Ընկերությունը չի երաշխավորում, որ օգտատիրոջ գործարքը չի առաջացնի հարկային պարտավորություններ, հաշվետվական պահանջներ, հայտարարագրման պարտականություններ կամ այլ իրավական հետևանքներ Հայաստանի Հանրապետությունում կամ որևէ այլ իրավասության տարածքում։
18.6. Օգտատերը համաձայնում է, որ Ընկերությունը կարող է պահպանել օգտատիրոջ գործարքների, վճարումների, կրիպտոակտիվների փոխանցումների, բլոկչեյն հեշերի, նույնականացման, փաստաթղթերի, հաղորդակցությունների և այլ համապատասխան տվյալները՝ հաշվապահական, հարկային, իրավական, համապատասխանության, անվտանգության, վեճերի լուծման և ապացուցողական նպատակներով։
18.7. Օրենքով նախատեսված դեպքերում կամ իրավասու պետական մարմինների օրինական պահանջի հիման վրա Ընկերությունն իրավունք ունի տրամադրել օգտատիրոջ, նրա գործարքների, վճարումների, կրիպտոակտիվների փոխանցումների, նույնականացման տվյալների և փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ՝ առանց օգտատիրոջ լրացուցիչ համաձայնության, եթե նման տրամադրումը պահանջվում է կիրառելի օրենսդրությամբ։
18.8. Ընկերությունը կարող է օգտատիրոջից պահանջել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր հարկային, հաշվապահական, համապատասխանության կամ իրավական պահանջների կատարման նպատակով, ներառյալ հարկային ռեզիդենտության, միջոցների ծագման, գործարքի նպատակի կամ հաշվետվական պարտավորությունների հետ կապված տվյալներ։
18.9. Օգտատիրոջ կողմից իր հարկային կամ հաշվետվական պարտավորությունների չկատարումը, ոչ պատշաճ կատարումը կամ ուշ կատարումը չի կարող հիմք հանդիսանալ Ընկերության նկատմամբ պահանջ ներկայացնելու համար, եթե Ընկերությունը գործել է սույն պայմանների և կիրառելի օրենսդրության շրջանակում։
18.10. Օգտատերը պարտավորվում է փոխհատուցել Ընկերությանը այն վնասները, ծախսերը, տույժերը, տուգանքները կամ պահանջները, որոնք կարող են առաջանալ օգտատիրոջ կողմից հարկային, հաշվետվական կամ այլ հանրային-իրավական պարտավորությունների խախտման, կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկությունների տրամադրման կամ իրավասու մարմինների պահանջների չկատարման հետևանքով։
19. Անձնական տվյալներ և գաղտնիություն
19.1. Օգտատիրոջ անձնական տվյալների հավաքագրումը, մշակումը, պահպանումը, օգտագործումը, փոխանցումը և պաշտպանությունը իրականացվում են սույն պայմանների, Կայքում հրապարակված Անձնական տվյալների մշակման և գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան։
19.2. OurExchangeClub-ի ծառայություններից օգտվելու, կայքում գրանցվելու, նույնականացում անցնելու, գործարքի հայտ ստեղծելու կամ գործարք կատարելու նպատակով օգտատերը կարող է Ընկերությանը տրամադրել անձնական, նույնականացման, կոնտակտային, ֆինանսական, վճարային, տեխնիկական, գործարքային և այլ տվյալներ։
19.3. Ընկերությունը կարող է մշակել օգտատիրոջ անձնական տվյալները հետևյալ նպատակներով՝ օգտատիրոջ գրանցում, նույնականացում, գործարքների ստեղծում և կատարում, վճարումների և փոխանցումների իրականացում, ռիսկերի գնահատում, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման պահանջների կատարում, պատժամիջոցային ստուգումներ, խարդախության կանխարգելում, անվտանգության ապահովում, հաշվապահական և հարկային հաշվառում, իրավական պարտավորությունների կատարում, վեճերի լուծում և Ընկերության օրինական շահերի պաշտպանություն։
19.4. Օգտատերը համաձայնում է, որ իր անձնական տվյալները կարող են փոխանցվել կամ հասանելի դառնալ Ընկերության ներգրաված երրորդ անձանց, այդ թվում՝ նույնականացման ծառայություն մատուցողներին, SumSub-ին, վճարային ծառայություններ մատուցողներին, բանկերին, գործընկեր կազմակերպություններին, տեխնիկական մատակարարներին, իրավական և հաշվապահական խորհրդատուներին, աուդիտորներին, ինչպես նաև իրավասու պետական մարմիններին՝ այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ծառայությունների մատուցման, գործարքների կատարման, նույնականացման, համապատասխանության, անվտանգության, հաշվառման կամ իրավական պարտավորությունների կատարման համար։
19.5. Ընկերությունը կարող է մշակել և պահպանել օգտատիրոջ անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, լուսանկարները, տեսագրությունները, կենսաչափական կամ համարժեք ստուգման տվյալները, IP հասցեները, սարքային տվյալները, մուտքերի պատմությունը, գործարքների պատմությունը, վճարային տվյալները, կրիպտոակտիվների փոխանցումների տվյալները, բլոկչեյն հեշերը, հաղորդակցությունները և այլ անհրաժեշտ տեղեկությունները։
19.6. Օգտատերը հաստատում է, որ իր կողմից Ընկերությանը տրամադրված անձնական տվյալները ճշգրիտ, ամբողջական և արդիական են, և պարտավորվում է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը դրանց փոփոխության կամ սխալ լինելու մասին։
19.7. Ընկերությունը ձեռնարկում է ողջամիտ տեխնիկական, կազմակերպական և վարչարարական միջոցներ օգտատիրոջ անձնական տվյալների պաշտպանության համար՝ չարտոնված հասանելիությունից, կորստից, փոփոխումից, բացահայտումից կամ ոչ իրավաչափ մշակությունից պաշտպանելու նպատակով։
19.8. Չնայած ձեռնարկվող միջոցներին՝ օգտատերը ընդունում է, որ ինտերնետի, բլոկչեյն ցանցերի, վճարային համակարգերի, տեխնիկական ծառայությունների և երրորդ կողմերի համակարգերի օգտագործումը կարող է պարունակել անվտանգության որոշակի ռիսկեր, և Ընկերությունը չի կարող երաշխավորել այդ համակարգերի բացարձակ անվտանգությունը։
19.9. Ընկերությունն իրավունք ունի պահպանել օգտատիրոջ անձնական տվյալները, փաստաթղթերը, գործարքային և հաղորդակցման տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ծառայությունների մատուցման, իրավական, հաշվապահական, հարկային, համապատասխանության, անվտանգության, վեճերի լուծման և ապացուցողական նպատակներով, ինչպես նաև օրենքով սահմանված ժամկետների ընթացքում։
19.10. Օգտատերը համաձայնում է, որ օրենքով նախատեսված դեպքերում կամ իրավասու պետական մարմինների օրինական պահանջի հիման վրա Ընկերությունը կարող է տրամադրել օգտատիրոջ տվյալները, փաստաթղթերը և գործարքների վերաբերյալ տեղեկությունները՝ առանց օգտատիրոջ լրացուցիչ համաձայնության կամ նախնական ծանուցման, եթե նման տրամադրումը պարտադիր է կիրառելի իրավական պահանջներով։
19.11. Օգտատերը պարտավոր է ապահովել իր օգտահաշվի, գաղտնաբառերի, էլեկտրոնային փոստի, հեռախոսահամարի, երկփուլ նույնականացման միջոցների, սարքերի և այլ մուտքային կամ անվտանգության տվյալների գաղտնիությունը և անվտանգությունը։
19.12. Օգտատիրոջ կողմից իր մուտքային տվյալների, սարքերի, էլեկտրոնային փոստի, հեռախոսահամարի կամ անվտանգության միջոցների ոչ պատշաճ պահպանման հետևանքով առաջացած չարտոնված մուտքերի, գործարքների, տվյալների արտահոսքի կամ վնասների համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում, եթե դրանք չեն առաջացել Ընկերության դիտավորությամբ կամ օրենքով ապացուցված մեղավոր գործողությամբ։
19.13. Եթե օգտատերը կասկածում է իր օգտահաշվի, անձնական տվյալների, գաղտնաբառերի, սարքերի կամ վճարային/կրիպտոպանակային տվյալների չարտոնված օգտագործման, կորստի կամ արտահոսքի մասին, նա պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը։
19.14. Անձնական տվյալների մշակման առավել մանրամասն պայմանները, օգտատիրոջ իրավունքները, տվյալների մշակման հիմքերը, տվյալների փոխանցման և պահպանման կանոնները սահմանվում են Կայքում հրապարակված Անձնական տվյալների մշակման և գաղտնիության քաղաքականությամբ, որը կազմում է սույն պայմանների անբաժանելի մասը։
20. Հարթակի հասանելիություն և տեխնիկական խափանումներ
20.1. Ընկերությունը ձգտում է ապահովել Կայքի, օգտահաշիվների, գործարքային միջավայրի և ծառայությունների բնականոն, անվտանգ և կայուն աշխատանքը, սակայն չի երաշխավորում, որ Կայքը կամ ծառայությունները միշտ հասանելի կլինեն անխափան, անսխալ, առանց ուշացումների կամ տեխնիկական խնդիրների։
20.2. Կայքի, օգտահաշիվների, գործարքների ստեղծման, վճարումների, կրիպտոակտիվների փոխանցումների, նույնականացման կամ այլ գործառույթների հասանելիությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել, ընդհատվել կամ դադարեցվել տեխնիկական սպասարկման, թարմացման, անվտանգության միջոցառումների, համակարգային ծանրաբեռնվածության, ծրագրային կամ սարքային խափանումների, կիբերանվտանգության միջադեպերի, ինտերնետ կապի խնդիրների, երրորդ կողմերի ծառայությունների խափանումների կամ այլ պատճառներով։
20.3. Ընկերությունն իրավունք ունի առանց օգտատիրոջ նախնական համաձայնության ժամանակավորապես դադարեցնել, սահմանափակել կամ փոփոխել Կայքի կամ առանձին ծառայությունների աշխատանքը, եթե դա անհրաժեշտ է տեխնիկական սպասարկման, անվտանգության, համակարգի թարմացման, ռիսկերի կառավարման, իրավական պահանջների կատարման կամ օգտատերերի և Ընկերության օրինական շահերի պաշտպանության նպատակներով։
20.4. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այն ուշացումների, վնասների, կորուստների, գործարքի չկատարման, մասնակի կատարման կամ ուշ կատարման համար, որոնք առաջացել են երրորդ կողմերի համակարգերի, ծառայությունների կամ ենթակառուցվածքների խափանումների, սահմանափակումների կամ անհասանելիության հետևանքով, այդ թվում՝ բանկերի, վճարային համակարգերի, ArCa համակարգի, EasyPay-ի, EasyWallet-ի, SumSub-ի, ինտերնետ կապի մատակարարների, հոսթինգի, կապի օպերատորների, բլոկչեյն ցանցերի, կրիպտոպանակային ծառայությունների կամ այլ տեխնիկական մատակարարների գործողությունների կամ անգործության հետևանքով։
20.5. Բլոկչեյն ցանցերի ծանրաբեռնվածությունը, հաստատումների ուշացումը, ցանցային վճարների փոփոխությունը, բլոկչեյն ցանցի տեխնիկական խափանումը, ցանցի բաժանումը, կրիպտոպանակի ծառայության անհասանելիությունը կամ փոխանցման տեխնիկական ձգձգումը չեն համարվում Ընկերության կողմից պարտավորության խախտում, եթե Ընկերությունը գործել է բարեխղճորեն և գործարքը կատարել կամ փորձել է կատարել օգտատիրոջ կողմից տրամադրված տվյալների հիման վրա։
20.6. Վճարային կամ բանկային համակարգերի, քարտային գործարքների, բանկային փոխանցումների, EasyWallet-ի, EasyPay տերմինալների, կանխիկ սպասարկման գործընկեր կազմակերպության կամ այլ վճարային ենթակառուցվածքների խափանումները, ուշացումները, մերժումները, սահմանափակումները կամ տեխնիկական խնդիրները չեն համարվում Ընկերության կողմից պարտավորության խախտում, եթե դրանք առաջացել են Ընկերության անմիջական վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների հետևանքով։
20.7. Տեխնիկական խափանման, երրորդ կողմի ծառայության անհասանելիության կամ անվտանգության ռիսկի դեպքում Ընկերությունն իրավունք ունի գործարքը ժամանակավորապես կասեցնել, հետաձգել, չեղարկել, լրացուցիչ ստուգման ենթարկել կամ վերադարձման փուլ տեղափոխել՝ հաշվի առնելով գործարքի վիճակը, օգտատիրոջ շահերը, իրավական պահանջները, համապատասխանության պահանջները և տեխնիկական հնարավորությունները։
20.8. Եթե տեխնիկական խափանման կամ երրորդ կողմի ծառայության անհասանելիության հետևանքով օգտատիրոջը ցուցադրված փոխարժեքը, հաշվարկը, սակագինը, վճարման տվյալը կամ գործարքի այլ պայմանը սխալ է արտացոլվել, Ընկերությունն իրավունք ունի չհաստատել տվյալ գործարքը, չեղարկել այն, ուղղել սխալը կամ առաջարկել գործարքի նոր պայմաններ։
20.9. Ընկերությունը կարող է իրականացնել պլանային կամ արտապլանային տեխնիկական աշխատանքներ, որոնց ընթացքում Կայքի կամ ծառայությունների որոշ գործառույթներ կարող են լինել անհասանելի կամ սահմանափակված։ Հնարավորության դեպքում Ընկերությունը կարող է օգտատերերին տեղեկացնել նման աշխատանքների մասին, սակայն նման ծանուցման բացակայությունը չի սահմանափակում Ընկերության իրավունքը՝ իրականացնել անհրաժեշտ տեխնիկական կամ անվտանգության միջոցառումներ։
20.10. Օգտատերը պարտավոր է ինքնուրույն ապահովել իր սարքերի, ինտերնետ կապի, ծրագրային ապահովման, կրիպտոպանակի, էլեկտրոնային փոստի, հեռախոսահամարի, անվտանգության միջոցների և վճարային գործիքների պատշաճ աշխատանքը և անվտանգությունը։
20.11. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում օգտատիրոջ սարքերի, ինտերնետ կապի, բրաուզերի, օպերացիոն համակարգի, կրիպտոպանակի հավելվածի, էլեկտրոնային փոստի, հեռախոսահամարի, SIM քարտի, վճարային գործիքի կամ այլ անձնական տեխնիկական միջոցների խափանումների, կորստի, վարակման, չարտոնված օգտագործման կամ անհասանելիության հետևանքով առաջացած վնասների համար։
20.12. Սույն բաժնի դրույթները չեն սահմանափակում օգտատիրոջ այն իրավունքները, որոնք օրենքով չեն կարող սահմանափակվել, սակայն Ընկերության պատասխանատվությունը չի կարող տարածվել այնպիսի խափանումների, ուշացումների կամ սահմանափակումների վրա, որոնք առաջացել են Ընկերության անմիջական վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների հետևանքով։
21. Պատասխանատվության սահմանափակում
21.1. Ընկերությունը պատասխանատվություն է կրում միայն այն ուղղակի և փաստացի վնասների համար, որոնք առաջացել են Ընկերության դիտավորությամբ կամ օրենքով ապացուցված մեղավոր գործողության կամ անգործության հետևանքով՝ սույն պայմաններով և կիրառելի օրենսդրությամբ սահմանված շրջանակում։
21.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում օգտատիրոջ կողմից կրած այն վնասների, կորուստների, ծախսերի, բաց թողնված շահույթի, եկամտի կորստի, շուկայական հնարավորության կորստի, գործարար համբավի վնասի կամ այլ անուղղակի, հետևանքային, պատահական, հատուկ կամ միջնորդավորված վնասների համար, որոնք առաջացել են ծառայություններից օգտվելու, չօգտվելու, գործարքի ուշացման, չկատարման, կասեցման, չեղարկման, մերժման կամ վերադարձման հետևանքով, եթե այդ վնասները չեն առաջացել Ընկերության դիտավորությամբ կամ օրենքով ապացուցված մեղավոր գործողությամբ։
21.3. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կրիպտոակտիվների շուկայական գների փոփոխության, փոխարժեքների տարբերության, կրիպտոակտիվների իրացվելիության նվազման, բլոկչեյն ցանցային վճարների փոփոխության, շուկայական տատանողականության կամ արտաքին շուկայական պայմանների փոփոխության հետևանքով օգտատիրոջ կրած վնասների կամ կորուստների համար։
21.4. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում օգտատիրոջ կողմից սխալ, ոչ ամբողջական կամ ոչ ճշգրիտ տվյալներ տրամադրելու հետևանքով առաջացած վնասների համար, այդ թվում՝ սխալ կրիպտոպանակի հասցե, սխալ բլոկչեյն ցանց, սխալ memo/tag/payment ID, սխալ բանկային հաշիվ, քարտ, EasyWallet տվյալ, վճարման նպատակ կամ այլ տեխնիկական/վճարային տվյալ տրամադրելու դեպքում։
21.5. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում բլոկչեյն ցանցերի, բանկերի, վճարային համակարգերի, ArCa-ի, EasyPay-ի, EasyWallet-ի, SumSub-ի, գործընկեր կազմակերպությունների, ինտերնետ կապի մատակարարների, հոսթինգի, կրիպտոպանակային ծառայությունների, բորսաների կամ այլ երրորդ անձանց գործողությունների, անգործության, խափանումների, ուշացումների, սահմանափակումների, մերժումների կամ գանձումների հետևանքով առաջացած վնասների համար։
21.6. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում օգտատիրոջ օգտահաշվի, գաղտնաբառերի, էլեկտրոնային փոստի, հեռախոսահամարի, երկփուլ նույնականացման միջոցների, սարքերի, SIM քարտի, կրիպտոպանակի, վճարային գործիքների կամ այլ մուտքային/անվտանգության միջոցների կորստի, չարտոնված օգտագործման, արտահոսքի, գողության, կոտրման, ֆիշինգի, սոցիալական ինժեներիայի կամ այլ նմանատիպ միջադեպերի հետևանքով առաջացած վնասների համար, եթե դրանք չեն առաջացել Ընկերության դիտավորությամբ կամ օրենքով ապացուցված մեղավոր գործողությամբ։
21.7. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում գործարքի կասեցման, չեղարկման, մերժման, ուշացման կամ վերադարձման փուլ տեղափոխման համար, եթե այդ գործողությունը կատարվել է սույն պայմաններով, կայքում հրապարակված քաղաքականություններով, կիրառելի օրենսդրությամբ, իրավասու մարմնի պահանջով, անվտանգության, համապատասխանության, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, պատժամիջոցային ռիսկերի կառավարման կամ այլ օրինական նպատակներով։
21.8. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում օգտատիրոջ հարկային, հաշվետվական, հայտարարագրման, լիցենզավորման, թույլտվությունների կամ այլ հանրային-իրավական պարտավորությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ ուշ կատարման հետևանքով առաջացած վնասների, տույժերի, տուգանքների կամ այլ իրավական հետևանքների համար։
21.9. Ընկերության կողմից տրամադրված տեղեկատվությունը, հաշվարկները, փոխարժեքները, ցուցումները, ծանուցումները կամ այլ տվյալները չեն համարվում ներդրումային, ֆինանսական, իրավաբանական, հարկային կամ այլ մասնագիտական խորհրդատվություն, և դրանց հիման վրա օգտատիրոջ կողմից կայացված որոշումների հետևանքների համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
21.10. Եթե օրենքով թույլատրելի է պատասխանատվության սահմանափակում, ապա տվյալ գործարքի մասով Ընկերության ընդհանուր պատասխանատվությունը չի կարող գերազանցել տվյալ գործարքի շրջանակում Ընկերության կողմից փաստացի ստացված ծառայության վճարի չափը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման սահմանափակումը արգելված է կիրառելի օրենսդրությամբ։
21.11. Սույն բաժնի որևէ դրույթ չի սահմանափակում այն պատասխանատվությունը, որը չի կարող սահմանափակվել կամ բացառվել կիրառելի օրենսդրությամբ։
21.12. Օգտատերը հաստատում է, որ սույն պայմաններով սահմանված պատասխանատվության սահմանափակումները ողջամիտ են՝ հաշվի առնելով կրիպտոակտիվների բարձր ռիսկայնությունը, բլոկչեյն փոխանցումների անշրջելիությունը, շուկայի տատանողականությունը, երրորդ կողմերի ծառայությունների ներգրավվածությունը և ծառայությունների բնույթը։
22. Օգտահաշվի սահմանափակում և պայմանագրի դադարեցում
22.1. Օգտատերը կարող է ցանկացած պահի դադարեցնել OurExchangeClub-ի ծառայություններից օգտվելը՝ դադարեցնելով Կայքի օգտագործումը կամ Ընկերությանը ներկայացնելով օգտահաշվի փակման կամ ծառայությունների դադարեցման վերաբերյալ դիմում՝ Ընկերության սահմանած կարգով։
22.2. Ընկերությունն իրավունք ունի ժամանակավորապես կամ մշտապես սահմանափակել, կասեցնել, արգելափակել կամ դադարեցնել օգտատիրոջ օգտահաշվի, առանձին գործառույթների, գործարքների կամ ծառայությունների հասանելիությունը, եթե առկա են սույն պայմաններով, Կայքում հրապարակված քաղաքականություններով, Ընկերության ներքին ընթացակարգերով կամ կիրառելի օրենսդրությամբ նախատեսված հիմքեր։
22.3. Օգտահաշիվը կամ ծառայությունների հասանելիությունը կարող է սահմանափակվել, կասեցվել կամ դադարեցվել, մասնավորապես, եթե՝
ա) օգտատերը խախտել է սույն պայմանները կամ Կայքում հրապարակված քաղաքականությունները,
բ) օգտատերը չի անցել, չի ավարտել կամ չի թարմացրել նույնականացումը,
գ) օգտատերը չի ներկայացրել պահանջված լրացուցիչ փաստաթղթերը, տեղեկությունները կամ բացատրությունները,
դ) օգտատիրոջ ներկայացրած տվյալները կեղծ, թերի, հակասական, ապակողմնորոշիչ կամ ոչ բավարար են,
ե) առկա են օգտահաշվի չարտոնված օգտագործման, անվտանգության խախտման, խարդախության, ֆիշինգի, սոցիալական ինժեներիայի կամ այլ կասկածելի գործողությունների ռիսկեր,
զ) առկա են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, պատժամիջոցային, իրավական, հարկային, կոռուպցիոն, խարդախության, անվտանգության կամ այլ ռիսկեր,
է) օգտատերը գործում է երրորդ անձի անունից կամ օգտին՝ առանց այդ մասին պատշաճ բացահայտման և Ընկերության հաստատման,
ը) օգտատիրոջ վարքագիծը, գործարքները կամ հաղորդակցությունը Ընկերության գնահատմամբ վտանգում են Ընկերության, այլ օգտատերերի, գործընկերների կամ երրորդ անձանց իրավունքները, օրինական շահերը կամ անվտանգությունը,
թ) օգտահաշվի շարունակական սպասարկումը կարող է հակասել կիրառելի օրենսդրությանը, իրավասու մարմնի պահանջին կամ Ընկերության ներքին քաղաքականություններին։
22.4. Օգտահաշվի սահմանափակումը կամ կասեցումը կարող է կիրառվել մինչև անհրաժեշտ ստուգումների, փաստաթղթերի ուսումնասիրության, անվտանգության միջոցառումների, իրավական կամ համապատասխանության գնահատման ավարտը։
22.5. Ընկերությունը, հնարավորության և օրենքով թույլատրելի լինելու դեպքում, կարող է օգտատիրոջը տեղեկացնել օգտահաշվի սահմանափակման, կասեցման կամ դադարեցման մասին, սակայն Ընկերությունը պարտավոր չէ բացահայտել բոլոր ներքին պատճառները, մեթոդաբանությունը, ռիսկային չափանիշները կամ երրորդ կողմերի ստուգումների արդյունքները, եթե դրանց բացահայտումը կարող է վնասել անվտանգության, համապատասխանության կամ ռիսկերի կառավարման համակարգին, խախտել օրենքի պահանջները կամ երրորդ անձանց իրավունքները։
22.6. Օգտահաշվի կամ ծառայությունների սահմանափակումը, կասեցումը կամ դադարեցումը չի ազատում օգտատիրոջը մինչև այդ պահը առաջացած պարտավորություններից, այդ թվում՝ վճարների, փաստաթղթերի, վնասների փոխհատուցման, հարկային կամ այլ պարտավորությունների կատարումից։
22.7. Եթե օգտահաշվի սահմանափակման, կասեցման կամ դադարեցման պահին օգտատիրոջ հետ առկա են չավարտված գործարքներ, Ընկերությունը կարող է դրանք ավարտել, կասեցնել, չեղարկել, մերժել կամ վերադարձման փուլ տեղափոխել՝ սույն պայմաններով, Կայքի ընթացակարգերով, իրավական, տեխնիկական, համապատասխանության և անվտանգության պահանջներով սահմանված կարգով։
22.8. Օգտատիրոջ դիմումով օգտահաշվի փակումը կարող է հետաձգվել, եթե առկա են չավարտված գործարքներ, չլուծված վեճեր, պարտավորություններ, իրավական կամ համապատասխանության ստուգումներ, պահպանման ենթակա տվյալներ կամ իրավասու մարմնի պահանջներ։
22.9. Օգտահաշվի փակվելուց կամ ծառայությունների դադարեցվելուց հետո Ընկերությունն իրավունք ունի պահպանել օգտատիրոջ տվյալները, փաստաթղթերը, գործարքների պատմությունը, հաղորդակցությունները և այլ տեղեկությունները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է իրավական, հաշվապահական, հարկային, համապատասխանության, անվտանգության, վեճերի լուծման և ապացուցողական նպատակներով։
22.10. Ընկերության կողմից օգտահաշվի կամ ծառայությունների սահմանափակումը, կասեցումը, արգելափակումը կամ դադարեցումը չի համարվում Ընկերության կողմից պարտավորության խախտում, եթե այդ գործողությունը կատարվել է սույն պայմանների, Կայքում հրապարակված քաղաքականությունների, կիրառելի օրենսդրության, իրավասու մարմնի պահանջի, անվտանգության, համապատասխանության կամ ռիսկերի կառավարման նպատակներով։
23. Հաղորդակցություն և ծանուցումներ
23.1. Ընկերության և օգտատիրոջ միջև հաղորդակցությունը կարող է իրականացվել Կայքի անձնական էջի, օգտահաշվի ծանուցումների, էլեկտրոնային փոստի, հեռախոսահամարի, SMS հաղորդագրության, մեսենջերի կամ Կայքում նշված այլ պաշտոնական հաղորդակցման միջոցների միջոցով։
23.2. Օգտատերը պարտավոր է ապահովել, որ Կայքում գրանցված իր էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը և կապի այլ տվյալները լինեն ճշգրիտ, հասանելի և արդիական։
23.3. Օգտատերը պարտավոր է անհապաղ թարմացնել իր կապի տվյալները կամ դիմել Ընկերությանը դրանց փոփոխման համար, եթե դրանք փոխվել են, այլևս հասանելի չեն կամ սխալ են։
23.4. Ընկերության կողմից օգտատիրոջ գրանցված էլեկտրոնային փոստին, հեռախոսահամարին, անձնական էջին կամ օգտահաշվին ուղարկված ծանուցումը համարվում է պատշաճ ուղարկված և ստացված՝ ուղարկման պահից։
23.5. Օգտատերը համաձայնում է ստանալ գործարքային, նույնականացման, անվտանգության, իրավական, տեխնիկական, համապատասխանության, վճարային և ծառայությունների հետ կապված այլ անհրաժեշտ ծանուցումներ։
23.6. Գործարքի կարգավիճակների, վճարման կամ փոխանցման տվյալների, լրացուցիչ փաստաթղթերի պահանջի, կասեցման, մերժման, չեղարկման, վերադարձման կամ այլ էական իրադարձությունների վերաբերյալ Կայքում, օգտահաշվում կամ Ընկերության պաշտոնական հաղորդակցման միջոցով ներկայացված տեղեկությունները համարվում են օգտատիրոջ պատշաճ տեղեկացում։
23.7. Օգտատիրոջ կողմից Ընկերությանը ուղարկվող դիմումները, բողոքները, պահանջները, փաստաթղթերը կամ տեղեկությունները պետք է ներկայացվեն Կայքում նշված պաշտոնական կապի միջոցներով կամ Ընկերության սահմանած այլ կարգով։
23.8. Ոչ պաշտոնական հաղորդակցման միջոցներով, այդ թվում՝ սոցիալական ցանցերի, անձնական մեսենջերների կամ երրորդ անձանց միջոցով ուղարկված հաղորդագրությունները կարող են չհամարվել պաշտոնական դիմում, պահանջ կամ ծանուցում, եթե Ընկերությունը դրանք հստակ չի ընդունել որպես պաշտոնական հաղորդակցություն։
23.9. Օգտատերը պատասխանատվություն է կրում այն հետևանքների համար, որոնք առաջացել են սխալ, ոչ հասանելի կամ չթարմացված էլեկտրոնային փոստի, հեռախոսահամարի կամ կապի այլ տվյալների տրամադրման հետևանքով։
23.10. Ընկերությունն իրավունք ունի պահպանել օգտատիրոջ հետ հաղորդակցությունները, ծանուցումները, դիմումները, պատասխանները և այլ հաղորդագրությունները՝ իրավական, համապատասխանության, անվտանգության, վեճերի լուծման և ապացուցողական նպատակներով։
24. Պայմանների և քաղաքականությունների փոփոխություններ
24.1. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել, լրացնել, թարմացնել կամ նոր խմբագրությամբ հաստատել սույն պայմանները, Կայքում հրապարակված քաղաքականությունները, հավելվածները, սակագները, սահմանաչափերը, գործարքային ընթացակարգերը և ծառայությունների օգտագործման այլ կանոնները։
24.2. Փոփոխությունները կարող են կատարվել իրավական պահանջների, կարգավորող միջավայրի փոփոխության, ծառայությունների զարգացման, տեխնիկական կամ գործառնական անհրաժեշտության, անվտանգության, ռիսկերի կառավարման, շուկայական պայմանների, գործընկերների կամ երրորդ կողմերի պահանջների, ինչպես նաև Ընկերության ներքին քաղաքականությունների փոփոխության հիման վրա։
24.3. Փոփոխված պայմանները կամ քաղաքականությունները հրապարակվում են Կայքում կամ հասանելի են դարձվում օգտատիրոջը Կայքի, օգտահաշվի, էլեկտրոնային փոստի կամ Ընկերության պաշտոնական հաղորդակցման այլ միջոցներով։
24.4. Փոփոխությունները ուժի մեջ են մտնում Կայքում հրապարակման պահից կամ համապատասխան փոփոխված փաստաթղթում նշված այլ ամսաթվից։
24.5. Փոփոխություններից հետո օգտատիրոջ կողմից Կայքի, օգտահաշվի կամ ծառայությունների շարունակական օգտագործումը, նոր գործարքի ստեղծումը, գործող գործարքի շարունակումը կամ համապատասխան համաձայնության դաշտի նշումը համարվում է փոփոխված պայմանների ամբողջական և անվերապահ ընդունում։
24.6. Եթե օգտատերը համաձայն չէ փոփոխված պայմաններին, նա պարտավոր է դադարեցնել Կայքից և ծառայություններից օգտվելը և, անհրաժեշտության դեպքում, դիմել Ընկերությանը օգտահաշվի փակման կամ չավարտված գործարքների կարգավորման համար։
24.7. Ընկերությունն իրավունք ունի առանձին փոփոխություններ կիրառել անմիջապես, եթե դա անհրաժեշտ է իրավական պահանջների կատարման, անվտանգության, համապատասխանության, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, պատժամիջոցային ռիսկերի կառավարման, տեխնիկական խափանումների կանխարգելման կամ օգտատերերի և Ընկերության օրինական շահերի պաշտպանության համար։
24.8. Ընկերությունը պարտավոր չէ պահպանել նախկին պայմանները նոր գործարքների համար, եթե փոփոխված պայմանները արդեն ուժի մեջ են մտել և հրապարակվել են Կայքում։
24.9. Մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը ստեղծված, բայց չավարտված գործարքների նկատմամբ կարող են կիրառվել այն պայմանները, որոնք գործել են գործարքի ստեղծման կամ հաստատման պահին, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունների անհապաղ կիրառումը պահանջվում է օրենքով, իրավասու մարմնի պահանջով, անվտանգության, համապատասխանության կամ ռիսկերի կառավարման նպատակներով։
24.10. Օգտատերը պարտավոր է պարբերաբար ծանոթանալ Կայքում հրապարակված պայմաններին, քաղաքականություններին, սակագներին, սահմանաչափերին և այլ կանոններին՝ համոզվելու համար, որ դրանք իրեն հասկանալի և ընդունելի են։
25. Կիրառելի իրավունք և վեճերի լուծում
25.1. Սույն պայմանները, դրանցից բխող կամ դրանց հետ կապված բոլոր իրավունքները, պարտավորությունները, պահանջները, վեճերը, ինչպես նաև ցանկացած ոչ պայմանագրային պահանջ կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն։
25.2. Օգտատիրոջ և Ընկերության միջև սույն պայմաններից, Կայքի օգտագործումից, գրանցումից, նույնականացումից, գործարքներից, վճարումներից, կրիպտոակտիվների փոխանցումներից, ծառայությունների մատուցումից կամ դրանց դադարեցումից բխող ցանկացած վեճ, պահանջ, տարաձայնություն կամ բողոք նախ պետք է փորձ արվի լուծել բանակցությունների և գրավոր հաղորդակցության միջոցով։
25.3. Օգտատերը կարող է Ընկերությանը ներկայացնել բողոք, դիմում, պահանջ կամ առարկություն Կայքում նշված պաշտոնական հաղորդակցման միջոցներով՝ ներկայացնելով պահանջի էությունը, գործարքի տվյալները, հիմնավորող փաստաթղթերը և անհրաժեշտ այլ տեղեկությունները։
25.4. Ընկերությունը ուսումնասիրում է օգտատիրոջ բողոքը կամ պահանջը ողջամիտ ժամկետում՝ հաշվի առնելով պահանջի բնույթը, գործարքի բարդությունը, լրացուցիչ փաստաթղթերի անհրաժեշտությունը, երրորդ կողմերի ներգրավվածությունը, տեխնիկական կամ իրավական հանգամանքները։
25.5. Եթե վեճը չի լուծվում բանակցությունների կամ գրավոր հաղորդակցության միջոցով, այն ենթակա է քննության և վերջնական լուծման Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններում, եթե կիրառելի օրենսդրությամբ պարտադիր այլ կարգ կամ իրավասություն նախատեսված չէ։
25.6. Օգտատերը համաձայնում է, որ Հայաստանի Հանրապետության դատարանները կարող են ունենալ իրավասություն սույն պայմաններից, Կայքի օգտագործումից, գործարքներից կամ ծառայություններից բխող վեճերի քննության համար՝ օրենքով թույլատրելի սահմաններում։
25.7. Սույն բաժնի որևէ դրույթ չի սահմանափակում Ընկերության իրավունքը՝ դիմելու իրավասու պետական մարմիններին, դատարաններին, իրավապահ մարմիններին, կարգավորող մարմիններին կամ այլ իրավասու անձանց, եթե դա անհրաժեշտ է Ընկերության, օգտատերերի, գործընկերների կամ երրորդ անձանց իրավունքների, օրինական շահերի, անվտանգության, համապատասխանության կամ ապացուցողական նպատակների պաշտպանության համար։
25.8. Վեճի առկայությունը չի ազատում օգտատիրոջը սույն պայմաններով առաջացած այն պարտավորությունների կատարումից, որոնք չեն վիճարկվում կամ որոնց կատարումը անհրաժեշտ է իրավական, համապատասխանության, անվտանգության կամ գործարքային ընթացակարգերի պահպանման համար։
25.9. Եթե օգտատերը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կամ հանդիսանում է այլ պետության քաղաքացի, ռեզիդենտ կամ հարկային ռեզիդենտ, դա չի բացառում սույն պայմանների նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավունքի կիրառումը և Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանների իրավասությունը՝ օրենքով թույլատրելի սահմաններում։
26. Վերջնական դրույթներ
26.1. Սույն պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված և սույն պայմաններում հիշատակված քաղաքականությունները, հավելվածները, կանոնները, սակագները, սահմանաչափերը և գործարքային ընթացակարգերը կազմում են օգտատիրոջ և Ընկերության միջև OurExchangeClub-ի ծառայությունների օգտագործման վերաբերյալ ամբողջական պայմանավորվածությունը։
26.2. Սույն պայմանների որևէ դրույթի անվավեր, անօրինական կամ անկիրառելի ճանաչվելը չի ազդում պայմանների մնացած դրույթների վավերականության, օրինականության և կիրառելիության վրա։ Նման դեպքում անվավեր կամ անկիրառելի դրույթը մեկնաբանվում կամ փոխարինվում է այնպիսի օրինական և կիրառելի դրույթով, որը հնարավորինս մոտ է սկզբնական դրույթի նպատակին և տնտեսական իմաստին։
26.3. Ընկերության կողմից սույն պայմաններով կամ օրենքով իրեն վերապահված որևէ իրավունքի չիրականացումը, ուշ իրականացումը կամ մասնակի իրականացումը չի համարվում այդ իրավունքից հրաժարում և չի սահմանափակում Ընկերության իրավունքը հետագայում իրականացնել այդ իրավունքը ամբողջությամբ։
26.4. Օգտատերը չի կարող փոխանցել, զիջել կամ որևէ կերպ օտարել սույն պայմաններից բխող իր իրավունքները կամ պարտականությունները երրորդ անձի՝ առանց Ընկերության նախնական գրավոր համաձայնության։
26.5. Ընկերությունն իրավունք ունի փոխանցել, զիջել, պատվիրակել կամ վերակազմակերպման, իրավահաջորդության, գործընկերային կամ ծառայությունների մատուցման այլ կառուցվածքի շրջանակում փոխանցել սույն պայմաններից բխող իր որոշ իրավունքներ կամ պարտականություններ, եթե դա չի հակասում կիրառելի օրենսդրությանը և չի խախտում օգտատիրոջ օրենքով պաշտպանվող իրավունքները։
26.6. Սույն պայմաններում օգտագործված վերնագրերը նախատեսված են միայն հարմարության համար և չեն ազդում պայմանների դրույթների մեկնաբանության վրա։
26.7. Եթե սույն պայմանների որևէ դրույթ հակասում է Կայքում հրապարակված այլ քաղաքականության կամ հավելվածի դրույթին, ապա կիրառվում է այն դրույթը, որը հատուկ կարգավորում է տվյալ հարաբերությունը, եթե Ընկերությունը հստակ այլ բան չի սահմանել։
26.8. Սույն պայմանների հայերեն տարբերակը հանդիսանում է հիմնական և գերակա տարբերակը։ Անգլերեն, ռուսերեն կամ այլ լեզուներով թարգմանությունների և հայերեն տարբերակի միջև հակասության, տարբերության կամ մեկնաբանման անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։
26.9. Օգտատերը հաստատում է, որ սույն պայմաններն ընդունելիս ունեցել է բավարար հնարավորություն ծանոթանալու դրանց բովանդակությանը, հասկանալու իր իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ստանալու անկախ իրավաբանական, հարկային, ֆինանսական կամ տեխնիկական խորհրդատվություն։
26.10. Սույն պայմանները գործում են օգտատիրոջ կողմից դրանց ընդունման պահից և շարունակում են գործել այնքան ժամանակ, քանի դեռ օգտատերը օգտվում է Կայքից, ունի գործող օգտահաշիվ, իրականացնում է գործարքներ կամ ունի Ընկերության նկատմամբ չավարտված պարտավորություններ, ինչպես նաև այնքանով, որքանով առանձին դրույթներ իրենց բնույթով պետք է շարունակեն գործել հարաբերությունների դադարեցումից հետո։
27. Ընկերության տվյալներ
27.1. OurExchangeClub հարթակը շահագործվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված «ՅՈՒՆԻԹՐԵՅԴ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ի կողմից։
27.2. Ընկերության տվյալներն են՝
Իրավաբանական անվանումը՝ «ՅՈՒՆԻԹՐԵՅԴ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ,
Պետական գրանցման համար՝ 273.110.112229,
ՀՎՀՀ՝ 02825175,
Գործադիր տնօրեն՝ պարոն Ավետիս Վարոսյան,
Կայք՝ ourexchange.club,
Էլեկտրոնային փոստ՝ info@ourexchange.club,
Հեռախոսահամար՝ +374 94 048 044,
Գտնվելու վայր / իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 31/3,
Բողոքների, դիմումների և պաշտոնական հաղորդակցության հասցե՝ info@ourexchange.club:
27.3. Ընկերության հետ պաշտոնական հաղորդակցությունը իրականացվում է սույն պայմաններում, Կայքում կամ Ընկերության կողմից հրապարակված այլ պաշտոնական աղբյուրներում նշված կապի միջոցներով։
27.4. Ընկերության տվյալների փոփոխության դեպքում Ընկերությունը կարող է թարմացված տվյալները հրապարակել Կայքում, և այդ հրապարակումը համարվում է օգտատիրոջ պատշաճ տեղեկացում տվյալ փոփոխության մասին։